ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

 Գավառում եւ Սեւանում մեկնարկել են ֆրանսերենի ուսուցման դասընթացները:
 Ֆրանսալեզու պարապմունքները կազմակերպվում են Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտ  համագործակցության ծրագրի շրջանակներում:  Այն միտված է սերտացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները, զարգացնել ֆրանսախոսությունը Գեղարքունիքում, ճանաչել ֆրանսիական մշակույթը:

 Ֆրանսերենի ուսուցման դասընթացները 11-15 եւ 18 տարեկան եւ ավելի բարձր տարիքային խմբերի համար տեւում են երկու ամիս:  
Պարապմունքներն իրականացնում է ՙՖրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ՚ լեզուների ուսուցման եւ թարգմանչական կենտրոնը:
 Ուսուցողական կենտրոնի տնօրեն Լիլիա Շալունցը նշեց, որ այս տարի սովորողների թիվը գերազանցում է 150-ը, եւ պարապմունքներն իրականացվում են 9 խմբերում: Պարապմունքները կազմակերպվում են առաջինից չորրորդ մակարդակներում, որտեղ սովորում են աշակերտներ, ուսանողներ, տարբեր մասնագետներ՝ բժիշկ, դասախոս, ֆինանսիստ, տնտեսագետ, լրագրող եւ այլն: Պարապմունքներն անցկացվում են ինտերակտիվ մեթոդներով, ընդհանուր 120 դասաժամ ծրագրով:
 4-րդ մակարդակում սովորողների համար կազմակերպվում է նաեւ ՙԻմ մարզը եւ ես՚  թեմատիկ կուրսը:
Բուն դասընթացներն սկսելուց առաջ կենտրոնը կազմակերպում է նաեւ կրկնողության հանդիպումներ, որոնք կայանում են մարտ եւ հոկտեմբեր ամիսներին: Ֆրանսախոսության դասերի արդյունքում սովորողներին հնարավորություն է տրվում մասնակցել Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակներում կազմակերպվող ամենամյա միջոցառումներին, ինչպես նաեւ մասնակցել ֆրանսիացիների հետ կազմակերպվող հանդիպումներին եւ շփվել նրանց հետ:  
Գեղարքունիքի մարզպետարանի եւ Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջեւ կնքված պայմանագրով հաստատված ֆրանսերենի ուսուցման ծրագրի պատասխանատու Կատրին Փունաջյանը հայտնեց, որ սովորողների մոտ դրսեւորվում է բարձր պատրաստակամություն ֆրանսերեն սովորելու հանդեպ: Նրանք շատ ընդունակ են, ճկուն եւ լավ են տիրապետում օտար լեզվին:
 Սովորողները նույնպես մեծ ոգեւությամբ են այցելում դասընթացներին: 4-րդ մակարդակի սովորող, 13-ամյա Մերի  Խաչատրյանը ֆրանսերենի պարապմունքների մասին խոսելիս նշեց, որ ֆրանսերենի պարապմունքները շատ ներդաշնակ են, լիարժեք եւ պակասում է միայն Էֆելյան աշտարակը՝ Ֆրանսիան զգալու համար: 
 ՙՖրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ՚ լեզուների ուսուցման և թարգմանչական կենտրոնը Գեղարքունիքի մարզպետարանի հետ սկսել է աշխատել  2005 թվականից եւ առ այսօր վերապատրաստել է շուրջ 10 հազար աշակերտ: 
 Կենտրոնը հիմնադրվել է 1992 թ. մայիսի 11-ին, Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող ՙՀայաստան« Փոխանակում եւ Աջակցություն՚ կազմակերպության կողմից։
Տարիներ շարունակ կենտրոնը ֆրանս-հայկական քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում կազմակերպել է նաեւ անվճար դասընթացներ ՀՀ տարբեր քաղաքաներում` Գորիսում, Վարդենիսում, Գավառում,, Սեւանում:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More