ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ԴԱՐԱՆԱԿՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԵՆ ԿՈՉՎՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ


 Փախստականներով բնակեցված Դարանակ համայնքում խմելու նոր ջրագիծ է կառուցվում: Ինչպես տեղեկացրեց Դարանակի համայնքապետ Վլադիմիր Սարկիսյանը` նորակառույց ջրագիծն ունի 1050 մետր երկարություն, այն կառուցվում է երկու առանձին թաղամասերում` 500 եւ 550 մետր երկարությամբ: Ջրատարների թողունակությունը 75 լիտր/ վայրկյան է:

Նոր խմելու ջրագիծը խմելու ջրով կապահովի շուրջ 60 տնտեսության:  Ջրագծի խողովակները գնվել են Դարանակի համայնքապետարանի միջոցների հաշվին: Ի դեպ, ինչպես նշում է համայնքապետը, ջրագծի կառուցումը եղել է իր նախընտրական խոստումը:
  Խողովակների գնման համար  համայնքի բյուջեից տրամադրվել է 1 միլիոն դրամ: Ջրագծի կառուցման աշխատանքներում ընդգրկված են համայնքի բնակիչները` որպես օգնություն տրամադրելով իրենց աշխատուժը: Աշխատանքներում իրենց մեծ ներդրումն են ունեցել դարանակցի բարերար եղբայրներ Հակոբ եւ Վահրամ Մկրտչյանները: Բարերարների տրամադրած միջոցները ներդրվել են աշխատող տեխնիկայի, դիզվառելիքի ծախսերի համար: Ջրատարի շինարարությանը օժանդակել է նաեւ ԵՄՔԱ ներկայացուցիչ Կամո Աղաբեկյանը: 
 Համայնքապետարանի հաշվապահ Սամվել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գյուղապետը, գյուղապետի տեղակալը, համայնքապետարանի գանձապահն ու հաշվապահը իրենց վերջին երկու ամսվա աշխատավարձերը ներդրել են համայնքի համար կենսական նշանակության ջրագծի աշխատանքներում: 
 Ըստ Ս. Հովհաննիսյանի` Դարանակ համայնքը վերջին երկու տարում ապահովել է բյուջեի կատարողականի բարձր նիշ: 2010 թվականին Դարանակի բյուջեն կատարվել է 130 տոկոսով, 2011 թվականի առաջին եռամսյակում` 105, իսկ հունիսի վերջի դրությամբ` 141 տոկոսով: 
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More