ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 20 июня 2011 г.

Փախստականների համաշխարհային օրը՝ Գեղարքունիքի Արփունք համայնքում


 Արփունք համայնքի միջնակարգ դպրոցի դահլիճում այսօր «Կենսապայմանների բարելավման եւ սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում անցկացվեց Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառում:
Ինչպես տեղեկացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գեւորգյանը, միջոցառմանը մասնակցել են մոտ 50 փախստականներ եւ Արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկներ' ոչ միայն Արփունք, այլ նաեւ Փոքր Մասրիկ, Ավազան համայնքներից:
Ծրագիրն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակը, իսկ ծրագրի գործընկերն է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը ներկա էին «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ղեկավար Գոհար Գալստյանը, կազմակերպության ներկայացուցիչներ Մարինա Գալստյանը, Սուսաննա Գզիրյանը, Նարինե Բեզիրգանյանը եւ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Միջոցառման ժամանակ կազմակերպվեց «Ինտերնյուսի» կողմից նկարահանված «Քաղաքացիությունը փախստական» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է երեք տարբեր մարդկանց ճակատագրերի մասին: Նրանցից մեկը պատերազմի տարիներին բազում փորձությունների միջով է անցել, անգամ գերության մեջ է եղել, իսկ այսօր ապրում է Շուշիում, ունի սեփական բիզնեսը եւ թշնամանք չունի ադրբեջանցու հանդեպ: Մյուսն ապրել է Բաքվում եւ կարոտով է հիշում իր տունը: Երրորդը կորցրել է իր ընտանիքը, հարազատներին եւ չի կարողանում ներել թշնամուն:
Ֆիլմին հաջորդեցին բուռն քննարկումները՝ նվիրված հայ փախստականներին ու նրանց խնդիրներին: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ փախստականների ավագ սերունդը դեռ նախկին բնակավայրերը վերադառնալու հույսը չի կորցրել: «Մենք կորցնելուց զատ նաեւ գտել ենք, մեր երեխաներն այսօր խոսում են մաքուր' գրական հայերենով», - բարձրաձայնում են փախստականները:
Հայ-ադրբեջանական բախումներին եւ ինքնապաշտպանական կռիվներին մասնակցած հայ մարտիկները, ովքեր տուն ու հայրենիք են կորցրել, այն կարծիքը հայտնեցին, որ հայ ժողովուրդն Արցախյան գոյամարտում ոչ միայն շատ արյուն է տվել, այլ նաեւ տարածքային ու նյութական ահռելի կորուստներ , ուստի եւ թշնամուն զիջելու ոչինչ չունի:
 Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More