ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 11 сентября 2011 г.

ՄԱՐԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԵՑԵԼ Է ՄՈՏ 8 ՄԻԼԻԱՐԴ 400 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՇԱՀՈՒՅԹ

 ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունում զբոսաշրջության ծավալների շուրջ վերջերս կատարվել է փորձագիտական գնահատում: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրության ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը` զբոսաշրջության ոլորտում Գեղարքունիքի մարզը մոտավոր գնահատումներով ունեցել է ավելի քան 550 հազար զբոսաշրջիկ, որոնց հիմնական մասը հանգստացել են Սեւանի ափին, իսկ փոքր մասը` այցելել գյուղեր: Բացի Սեւանա լճի ափին հանգստանալը՝ օտարերկրացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Գեղարքունիքի մարզի պատմամշակութային կոթողների նկատմամբ: Գյուղական տուրիզմը շարունակում է զարգացում ապրել Շորժա, Փամբակ, Հայրավանք, Արտանիշ, Գեղամասար, Դարանակ, Արեգունի, Ավազան, Լճափ, Նորատուս, Ծովազարդ, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծափաթաղ, Դրախտիկ համայնքներում: Օտարերկրյա հովեկների նկատելի մասը եղել են ռուսներ, պարսիկներ, ուկրաինացիներ, բելառուսներ, վրացիներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, ֆրանսիացիներ, արաբներ: 
 Նույն աբյուրի հավաստմամբ` զբոսաշրջության ոլորտում այս տարվա  յոթուկես ամիսների դրությամբ  մուտք է եղել  մոտ 8 միլիարդ 400 միլիոն դրամի շահույթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել է 3-5 տոկոսով: Հովեկների ակտիվ հոսքը պայմանավորված է նաեւ հուլիս-օգոստոսյան օդի տաք ջերմաստիճանով եւ սակավ տեղումներով: Զբոսաշրջիկների հոսքը կարող էր եւ սպասվածից ավելին լինել, եթե Սեւանա լճի ջրի բարձրացման հետեւանքով չջրածածկվեին մի շարք հանրահայտ լողափեր ու հանգստյան գոտիներ եւ հանգրվաններ, հյուրանոցային շինություններ: Այս ուղղությամբ առավել տուժել է Շորժա համայնքը: 
 Հատկապես ամռան ամիսներին ակտիվ դրսեւորումներ ունեցող հովեկների հոսքը մարզի տարածքում կշարունակվի եւս մեկ ամիս:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More