ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 8 ноября 2011 г.

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԾՆՎԵԼ Է 344 ԵՐԵԽԱ



Հոկտեմբեր ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում ծնվել է 344 երեխա: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահական բաժնից` Ծնունդների թվով առաջատարը դարձյալ Մարտունու տարածաշրջանն է, ուր ծնվել է 178 երեխա: Հոկտեմբեր ամսվա ծնունդների թիվը սեպտեմբերին ծնվածների ցուցանիշին գերազանցում է 8-ով, իսկ  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշին գերազանցում է 29-ով:
 Գավառի տարածաշրջանում հոկտեմբերին ծնվել է 73  երեխա: Սեպտեմբեր ամսին Գավառի տարածաշրջանում ծնվել է 53 երեխա: Նախորդ տարվա հոկտեմբեր ամսին Գավառի տարածաշրջանում  ծնվել է 79 երեխա. նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 2011 թ. հոկտեմբերի ծնունդների թվին գերազանցել է 6-ով:
Սեւանի տարածաշրջանում հոկտեմբեր ամսին ծնվել է 46 երեխա, նախորդ տարի նույն ամսին` 42, իսկ այս տարվա սեպտեմբերին` 39 երեխա: Հոկտեմբերին Վարդենիսի տարածաշրջանում ծնվել է 37 երեխա, նախորդ ամսում` 38, իսկ 2010 թվականին` 36 երեխա: Ճամբարակի տարածաշրջանում հոկտեմբերին ծնվել է 10 երեխա, սեպտեմբերին` 4, իսկ 2010 թվականի հոկտեմբերին 14 երեխա: 
 Այս տարվա հոկտեմբեր ամսվա ծնունդների թիվը սեպտեմբերի ծնունդների թվին գերակշռում է 40-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերին` 24 ծնունդով:
Հոկտեմբեր ամսին կեսարյան հատմամբ ծնվածների թիվը 28-ն է, իսկ 2010 թվականին` 26:
 Տաս ամիսների կտրվածքով այս տարի մարզում ծնվել է 2213 երեխա, իսկ նախորդ տարում` 2421 երեխա: Այս տարվա ծնունդների ցուցանիշը նախորդ տարվան զիջում է 208-ով:
 Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More