ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 7 ноября 2011 г.

ՍԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՊԼԱՍՏԻԿ ՇՇԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻՑ»


Այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին Սեւան քաղաքում ներդրվեց «Պլաստիկ շշերի առանձնացումը կենցաղային աղբից» ծրագիրը, որը Միավորված ազգերի զարգացման կենտրոնի ձեռնարկն է' Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի եւ «Էկո Ինջիներինգ» ընկերության գործընկերությամբ:
Ինչպես տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ֆինանսավորմամբ: Ուրբան հիմնադրամը տեղական գործընկեր է ընտրել «Սեւան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությանը:
Ծրագրի բուն նպատակն էր հանրությանը իրազեկել, որ մաքուր քաղաք, մաքուր լճափ ունենալու համար նախատեսված են պլաստիկ շշերի համար աղբամաններ եւ անհրաժեշտ է ընդհանուր աղբից տարանջատել պլաստիկ շշերը: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են բաց դասեր, համերգային ծրագիր, շաբաթօրյակներ, որոնց ընթացքում շոշափվել են եւ բնապահպանական խնդիրներ, եւ աղբի տեսակավորման հետ կապված մի շարք հարցեր:
Չնայած ծրագրի իրազեկման բուն գործընթացն ավարտված է, սակայն պլաստիկ շշերի առանձնացումը դրանց համար նախատեսված աղբամաններում այսուհետ էլ դառնալու է աղբի տեսակավորման կարեւորագույն քայլերից մեկը: Բոլոր թաղամասերում եւ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրված հատուկ աղբամաններում արդեն հավաքվում են պլաստիկ շշերը, որոնք «Սեւանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի կողմից տեղափոխվում եւ հանձնվում են վերամշակողներին:
Արմինե Ղուկասյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More