ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 7 ноября 2011 г.

ԼՃԱՓՈՒՄ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՈՂ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ


Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք եւ Լճափ համայնքներում նոյեմբերի 6-ին կայացած համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում, նախնական տվյալներով, վերընտրվել են գործող գյուղապետերը: Ինչպես տեղեկացրեց թիվ 22 ԸԸՀ նախագահ Ալբերտ Աղեկյանը, Լճափում 855 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 580-ը: 283 ձայն շահել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հայկ Սիմոնյանը, 177 ձայն՝ ԲՀԿ անդամ Կառլեն Հակոբյանը եւ 108 ձայն՝ ՕԵԿ անդամ Գնել Գեւորգյանը: 12 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Գեղարքունիք գյուղում 1 400 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 737-ը, որոնցից 723-ը ձայները տվել են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Կարապետ Ասատրյանի օգտին: Չորս քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Կարապետ Ասատրյանը եղել է համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվող միակ թեկնածուն:
Հայկ Սիմոնյանն ու Կարապետ Ասատրյանն իրենց համայնքների վստահությունը շահում են արդեն երրորդ ընտրաշրջանն անընդմեջ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More