ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 9 сентября 2011 г.

ԷկոԼուր բլոգում բացվեց նոր էջ




  Գեղարքունիքի մարզի Գավառի տեղեկատվական եւ բնապահպանական Օրհուս կենտրոնում, <<ԷկոԼուր>> բլոգում Գավառի համար էլեկտրոնային  էջ ստեղծելու նպատակով տեղի ունեցավ  սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր  <<ԷկոԼուր>> տեղեկատվական ՀԿ-ի  նախաձեռնությամբ եւ Գավառի տեղեկատվական եւ բնապահպանական Օրհուս կենտրոնի աջակցությամբ: Սեմինարին մի կողմից ներկա էին <<ԷկոԼուր>> տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, լրագրող Ինգա Զարաֆյանը, ռեժիսոր, դասախոս Նիկոլայ Դավթյանը, ՀԿ-ի բլոգեր Թեհմինե Ենոքյանը  եւ մյուս կողմից` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, լրագրողմեր եւ կամավորներ:
 ՀԿ նախագահն իր խոսքում նշեց, որ բլոգում ստեղծվող նոր էջի միջոցով սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան նախեւառաջ սովորել  բլոգի միջոցով արտահայտել իրենց մտքերը, համայնքի խնդիրները, կարող են մասնակցություն ունենալ բլոգի աշխատանքներին եւ մնացած համայնքների գործունեությանը։
 Սեմինարի ժամանակ երկուստեք քննարկվեցին Գեղարքունիքի մարզի մի շարք կարեւոր բնապահպանական խնդիրներ եւ Գավառ համայնքը միացավ <<ԷկոԼուր>> բլոգին:
Հասմիկ Գրիգորյան




0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More