ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 3 ноября 2011 г.

ԳԱՎԱՌԻ Լ. ՔԱԼԱՆԹԱՐԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱՇԽԱՏԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ


Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 40 միլիոն դրամ հատկացվել է Գավառի Հ. Քալանթարի անվան թատրոնի շենքի հիմնանորոգման համար: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ  Արմեն Զոհրաբյանը, մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  թատրոնի շենքը ունի չորրորդ աստիճանի վնասվածություն եւ նախագծող կազմակերպության՝ <<Ռեգուլ>> ՍՊԸ-ի կողմից առաջարկվել է ապամոնտաժել բեմի հատվածը, իսկ մնացած մասում կատարել ամրացման աշխատանքներ: Ծրագրի առաջին մասով կատարվում են քանդման աշխատանքներ, որից հետո կկառուցվի նոր մասնաշենք: Իսկ ծրագրի երկրորդ մասով շինարարական աշխատանքների շարունակության համար տրամադրվելու է եւս 30 միլիոն դրամ:
  Գավառի L. Քալանթարի անվան թատրոնի տնօրեն Վանիկ Չարվադարյանի հավաստմամբ՝ ընթացող շինարարական աշխատանքների պայմաններում թատրոնը շարունակում է աշխատել արտագնա ներկայացումների սկզբունքով: Կա հինգ-վեց խաղարկային ներկայացում, որոնք բեմադրվելու են Գեղարքունիքի մարզի տարածքում՝ դպրոցներում, համայնքների մշակութային օջախներում: Ներկայացումների համար պահանջվող դեկորացիաները նախօրոք առանձնացվել են: Թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները կկատարվեն մի քանի փուլով, երեք տարվա ընթացքում:
- Լ. Քալանթարի անվան թատրոնի շենքի հիմնանորոգումը գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում շուտով Գավառում կունենանք ժամանակակից, արդի չափանիշներին համապատասխանող թատրոնի շենք,- ասում է տնօրենը:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More