ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 19 сентября 2011 г.

ՃԱՄԲԱՐԱԿՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


Մեծարգո պարոն Նախագահ
Այսօր   Ճամբարակի  ողջ  ազգաբնակչությունը   իր գոհունակությունը  եւ շնորհակալությունն է  հայտնում  Ձեզ՝  եվրոպական  ստանդարտներին համարժեք  Դրախտիկ-Ձորավանք մայրուղին  կառուցելու համար: Ձեր նախընտրական խոստումներում ընդգրկված եւ կյանքի կոչված հայրենաշեն այդ ծրագիրն ուղղակիորեն անգնահատելի է իր համապետական եւ համաժողովրդական նշանակությամբ եւ ընդգրկվածությամբ: Շնորհակալություն  բոլոր նրանց, ովքեր մասնակցություն ունեն  այս մեծ  գործին եւ շինարարներին, որոնց ջանքերով կառուցվում է մեր աշխարհը: Համարձակորեն  բարձրաձայնում ենք` Ճամբարակը այսպիսի աշխատանք  երբեք չէր  տեսել:
Այսօր վստահ կարող ենք ասել, որ Ճամբարակի տարածաշրջանը  բռնել է զարգացման ուղին, որ մեր սերունդներն ապագա ունեն Հայոց աշխարհի այս մի չքնաղ անկյունում, թեկուզ սահմանապահ դիրքում:
 Ճամբարակի տարածքի համայնքների բնակչության անունից՝
<<ԱՐԵԳՈՒՆԻ>> ՍԶՀԿ  նախագահ
 ԳԱՅԱՆԵ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More