ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ


ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հայաստան բերված 88 ՙՖորդ՚ մակնիշի շտապ օգնության մեքենաներից 5-ը տրվել է  Գեղարքունիքի մարզի Գավառի եւ Մարտունու բժշկական կենտրոններին, Սեւանի եւ Վարդենիսի հիվանդանոցներին եւ Ճամբարակի առողջապահական կենտրոնին:  Ինչպես  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանը` մեքենաներից  1-ը, որը  կոչվում է ՙՌեմոբիլ՚ եւ հագեցած է ժամանակակից բուժսարքավորումներով, տրվել է Գավառի բժշկական կենտրոնին: Այն հնարավորություն է տալիս ձեռնարկել միաժամանակ մի քանի գործողություն` ընդհուպ վերականդենացումից մինչեւ հիվանդին ստացիոնար բուժման հասցնելը: 

 Գ. Դավթյանը հավաստում է, որ սարքավորումներով հագեցած շտապ օգնության մեքենան  կարիքի դեպքում կծառայի ողջ մարզին, ինչպես նաեւ կփոխարինի Երեւանից կանչվող շտապ օգնության հատուկ բրիգադին:  Գավառի ԲԿ-ի շտապօգնության բրիգադի աշխատակազմը ստացել է համապատասխան վերապատրաստում եւ պատրաստ է ծառայել մարզի բնակչությանը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More