ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ


 Համաձայն Գավառի քաղաքապետարանի ավագանու կողմից հաստատված բյուջեի` 2011թ. հունիսի երկրորդ կեսից սկսվել է Գավառի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզի վերանորոգումը:  Մանկապարտեզի շենքը տիպային է, նախատեսված է 6 խմբի համար, սակայն գործում է 2-ը` կրտսեր 3-4 եւ ավագ 5-6 տարեկան երեխաների համար:
 Շենքը շահագործվել է 1966 թվականին եւ ոչ մի անգամ այդ ընթացքում վերանորոգման չի ենթարկվել: Ներկա պահին ընթանում են հիմնանորոգման շինարարական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել մինչեւ հոկտեմբերի 30-ը:
Աշխատանքներն իրականացնում են ՙԳավառի ՇՄՇ՚ ԲԲԸ շինարարները: Հիմնանորոգվում է շենքի տանիքն ամբողջությամբ, կատարվելու են խմբասենյակների ու խաղասենյակների ներքին հարդարման աշխատանքներ, փայտե պատուհանները եւ  դռները փոխարինվելու են մետաղապլաստե պատուհաններով եւ դռներով: Վերանորոգման աշխատանքների համար Գավառի քաղաքապետարանի բյուջեից ներդրվել է մոտ 23 մլն. դրամ:
 Մանկապարտեզը գործում է շուրջտարյա:

Նոնա Խաչիկյան
Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More