ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ



 Արդեն մեկ տարի է, ինչ Գավառի քաղաքային գրադարանում  ՙԱրժանապատիվ սերունդ՚ ՀԿ-ն ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացնում է ՙՏեղեկատվություն երիտասարդությանը՚ ծրագիրը, որի նպատակն է օժանդակել Գավառում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` բարձրացնելով 15-25 տարեկան երիտասարդների մասնակցությունը տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքին: 

 Ծրագրի շրջանակներում քաղաքային գրադարանում կազմակերպվել են սեմինարներ, կլոր սեղաններ, քննարկումներ, ձեռք է բերվել գույք, տեխնիկա, գրականություն: Կազմակերպվել են այցելություններ Գավառի քաղաքապետարան, Առրեւտրաարդյունաբերական պալատ, ՙԹամարա՚ ԱՄ, մշակութային հաստատություններ` Դրամատիկական եւ Կամերային թատրոններ, Սարյանի տուն-թանգարան: 
Սեմինարի մասնակիցները եղան նաեւ ԳՊՀ-ում, որտեղ կայացավ սեմինար քննարկում ՙՍահմանադրական իրավունքի հիմունքներ՚ թեմայով: Սեմինարը վարում էր ԳՊՀ  ռեկտոր Ռ. Հակոբյանը: 
  Համագործակցելով ԳՊՀ-ի հետ` ծրագրի ղեկավար, ԳՔԳ-ի տնօրեն, ՙԱրժանապատիվ սերունդ՚ ՀԿ նախագահ  Ժաննա Ղուլոյանը հրավիրել է դասախոսներ, որոնք վարել են սեմինարներ իրավագիտական, տնտեսագիտական, մշակութաբանական թեմաներով` ՙԺամանակի պլանավորում եւ կառավարում՚, ՙԸնտրական գործընթացները ՀՀ-ում՚, ՙՄարդու իրավունքներ՚, ՙԳենդերային հավասարություն՚ եւ այլ թեմաներով:
  Վերջերս սեմինարի մասնակիցները եւ Գավառի քաղաքային գրադարանի աշխատակիցները հյուրընկալվեցին ԱՄՆ դեսպանատանը: Մինչ դեսպանի հետ հանդիպումը՝ նրանք եղան դեսպանատան գրադարանում, որտեղ տեղեկացան ամերիկյան անկյունների մասին, որոնք գործում են Երեւանում, Վանաձորում, Գյումրիում եւ Ղափանում: Ամերիկյան անկյունները ապահովում են փաստացի, ճշգրիտ ու բաց տեղեկատվություն Միացյալ Նահանգների մասին: 
  Հանդիպումների սրահում սեմինարի մասնակիցների հետ զրույց ունեցան արդեն նախկին դեսպան Մարի Յովանովիչը եւ հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Շոն Օհարան: Վերջինս ներկայացրեց իրենց կողմից իրականացվող կրթական փոխանակման ծրագրերը` ավագ դպրոցի աշակերտների եւ ուսանողության համար:
  Սեմինարի մասնակիցներին հատկապես ոգեւորեց հանդիպումը դեսպանի հետ: Դեսպանը լսեց նրանց, ապա իր խոսքում հույս հայտնեց, որ երիտասարդները իրենց ստացած գիտելիքները կներդնեն իրեն երկրի զարգացման ու ժողովրդավարության կայացման գործում:
 Նորա Մարեմկոյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More