ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՙՇԱԽՄԱՏ՚ ԱՌԱՐԿԱ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ


 Ավարտվել է Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում ՙՇախմատ՚ առարկան դասավանդելու համար նախընտրական փուլը, որին մասնակցելու համար մարզի հանրակրթական դպրոցներն առաջադրել են շուրջ 125 թեկնածու: Եվս 35 շախմատի մասնագետներ առաջադրել են համայնքները: 
170 դիմողից նախընտրական առաջին փուլում անցել են 61 ուսուցիչ: Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանից` ընտրական առաջին փուլն անցկացվել է ՀՀ շախմատի ակադեմիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ: 

Ընտրական փուլում Գավառի տարածաշրջանի 24 դպրոցի ներկայացուցիչներից ընտրվել է 8 ուսուցիչ, Սեւանի տարածաշրջանի 18 դպրոցից` 1 ներկայացուցիչ, Մարտունու տարածաշրջանի 28 դպրոցից` 22 ներկայացուցիչ, Վարդենիսի տարածաշրջանի 35 դպրոցից` 21 եւ Ճամբարակի 17 դպրոցից` 9 ուսուցիչ: Ընտրված ուսուցիչներն այս պահին ՀՀ շախմատի ակադեմիայում մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, որից հետո կստանան շախմատ դասավանդելու վկայական:
 Նույն աղբյուրից տեղեկացանք նաեւ, որ այս պահին հաշվառվում են մարզի հանրակրթական բոլոր դպրոցների երկրորդ դասարանցիները, քանի որ այս տարվա ուսումնական պլանի համաձայն` նախատեսված է շախմատ դասավանդել միայն հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում:
 Դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համար  կկազմակերպվի լրացուցիչ ընտրություն:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More