ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐՈՒՄ


 Հունիս ամսից Կարճաղբյուրում մեծ թափ են առել համայնքի համար կենսական նշանակության աշխատանքներ: Կարճաղբյուրում կառուցվում է երրորդ կարգի ոռոգման ցանց եւ ամբողջությամբ հիմնանորոգվում է գյուղի մանկապարտեզի շենքը:
 Ինչպես տեղեկացրեց Կարճաղբյուրի համայնքապետ Տարոն Քոչարյանը` գյուղի երրորդ կարգի 1500 մետր երկարությամբ ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի միջոցներով: 

ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագիրը աշխատանքների համար կհատկացնի 49 միլիոն դրամ: Աշխատանքներում իր ներդրումն ունի նաեւ համայնքը` 6 մլն դրամի չափով: Ջրանցքի շինարարության ավարտը նախատեսված է օգոստոսի վերջերին: Ծրագրի ավարտի արդյունքում Կարճաղբյուրում ոռոգելի հողատեսքերը կավելանան 120 հեկտարով:
 Մանկապարտեզի շենքը հիմնանորոգվում է ՀՀ կրթության նախարարության ԾԻԳ-ի, ՙՎորլդ Վիժն՚ բարեգործական ՀԿ-ի եւ համայնքի ֆինանսական հատկացումներով: 16 հազար դոլար ներդրում է կատարել ԾԻԳ-ը, 3 մլն. դրամ` համայնքը: 
Ոռոգման ցանցի կառուցման եւ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բացվել է շուրջ 30 աշխատատեղ, որում ընդգրկված են համայնքի բնակիչները: Նրանց աշխատավարձը օրական կազմում է 4 հազար դրամ:
Միաժամանակ Կարճաղբյուրի գյուղապետարանի եւ ՙՀայաստանի սոցներդրումների հիմնադրամի՚ համատեղ ներդրմամբ կահավորվում է գյուղի` արդեն հիմնանորոգված մշակույթի տունը:   
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More