ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ Է ՍԵՎԱՆ-ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԱՓ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԼՃԱՇԵՆԻ ՀԱՏՎԱԾԸ


Մեկնարկել են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Լճաշենի հատվածի  անանցանելի հատվածի ասֆալտապատման աշխատանքները: Հիշեցնենք, որ այդ ճանապարհահատվածի հետագա շահագործումն անհնար դարձավ Սեւանա լճի ջրերի բարձրացման պատճառով, իսկ ճանապարհի բարձրացումից հետո այն չասֆալտապատվեց ինչ-ինչ պատճառներով` ավելի քան մեկ տարի դժվարանցանելի վիճակ ստեղծելով ուղեւորատար ու բեռնատար բոլոր մեքենաների համար: 

Վերջապես սայլը տեղից շարժվել է, եւ մոտակա ժամանակներում արդեն վարորդները դժգոհելու առիթ այստեղով անցնելիս չեն ունենա:
 Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ  Խաչատրյանը` աշխատանքներն իրականացնում է ՙՀրազդանի ՃՇՇՁ՚ ԲԲԸ-ն: Կապալառուի կողմից այժմ իրականացվում է 1950 գծամետրի երկարությամբ ճանապարհահատվածի երթեւեկելի մասի եւ կողնակների հարթեցման աշխատանքներ: Տեղադրվում է ավազակոպճային շերտ: Հարթեցման աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթվա վերջին, որին կհաջորդի հիմքի եւ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը: Այս պահին աշխատանքներում ընդգրկված է 8 միավոր տեխնիկա: Հիմնանորոգման վերջնաժամկետը սահմանված է այս տարվա օգոստոսի 10-ը, սակայն կապալառու կազմակերպությունն անում է հնարավորը` աշխատանքները սահմանված ժամկետից շուտ ավարտելու եւ  ճանապարհը շահագործման հանձնելու համար:
 Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հատկացրել է 250 միլիոն դրամ: Միաժամանակ մեկնարկային փուլում են նաեւ հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող այլ ճանապարհահատվածների եւ օբյեկտների նախագծային աշխատանքները:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More