ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 20 июля 2011 г.

ՆԵԼԼԻ ՆԱԴԱՐՅԱՆԸ՝ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻ

 Հունիսի 15-22-ին Երեւանում կայացած Առնո Բաբաջանյանի ծննդյան 90 ամյակին նվիրված պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնում  Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան, 14-ամյա Նելլի Նադարյանը պատանեկան ՙԲ՚ խմբում արժանացել է  դիպլոմի,  ՙՀայկական հիմնադրամի՚ ու ՙՎիվասել ՄՏՍ՚-ի կողմից ճանաչվել մարզի լավագույն դաշնակահարուհի:
 Ինչպես տեղեկացրեց Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանը` մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին հայտնի մանկավարժներ եւ երաժիշտներ: Ժյուրիի անդամներ էին Լատվիայից Րաֆֆի Խարաջանյանը, Վրաստանից Լիա Նիկաբաձեն, Ռուսաստանից Ալլա Շարովան, Ղազախստանից Գուլժամիլյա Մուհամեջանովան, Հայաստանից Արմինե Գրիգորյանը եւ Սուրեն Զաքարյանը:

 Մրցույթի շրջանակներում Հայաստանը, ԼՂՀ-ն, Վրաստանը, Ղազախստանը եւ Իրանը ներկայացրին 112 պատանի եւ երիտասարդ դաշնակահարներ: Նելլին ՙԲ՚ տարիքային խմբում մրցեց 68 մասնակիցների հետ, որից 10-ը արժանացան դիպլոմի, եւ միայն 4-ը՝ լավագույնի կոչմանը, իսկ մեր ներկայացուցիչը երկու մրցանակներին միաժամանակ արժանացավ:  Նելլիի ծրագրում ընդգրկված էին Ա. Բաբաջանյանի ՙԺողովրդական՚, Է. Գրիգորյանի ՙԷտյուդ՚ ֆա մինոր, Կ. Դեբյուսի ՙԼուսնի լույսը՚ ստեղծագործությունները: Նրա բազում հաջողություններում մեծ ներդրում ունի Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ուսմասվար, 33 տարվա աշխատանքային փորձ ունեցող հմուտ ուսուցչուհի Արեւիկ Կրիչյանը: 
 Նելլի Նադարյանը մասնակցել է ոչ միայն քաղաքային ու մարզային, այլ նաեւ հանրապետական նշանակության բազում մրցույթների ու փառատոների: Նա արժանացել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի կողմից կազմակերպված ՙԱլ. Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական 1-ին եւ 2-րդ միցույթ-փառատոնների, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Շիրակի մարզպետարանի, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի, Շիրակի բարեգործական հիմնադրամի ՙԵրաժիշտ-կատարողների հանրապետական 2-րդ փառատոնի՚  դիպլոմների ու խրախուսական մրցանակների:
 Իսկ մայիս ամսին նա առաջին անգամ հանրությանը ներկայացավ իր առաջին մենահամերգով:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More