ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 19 сентября 2011 г.

ՄԻ՜ ՍՊԱՆԱՆԵՐ

 Օրեր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը ցնցեց բոլորին: Մայրը խեղդամահ էր արել իր երկու անմեղ փոքրիկներին, ովքեր սեր, քնքշանք ու ապահովություն էին փնտրում մոր գրկում, սպասում, որ այդ ձեռքերն իրենց գրկելու եւ կրծքին սեղմելով ջերմացնելու են
 Մի՞թե հայ մայրը կարող էր նման աններելի քայլի դիմել այն դեպքում, երբ իր զավակներին պաշտպանելու համար նույնիսկ մարտի է նետվել եւ ձեռքերով թշնամի խեղդել, իսկ եթե սպանել է իր զավակին, ապա միայն պատերազմի ժամանակ, այն էլ` ջարդարարների ձեռքը չգցելու նպատակով: Ումի՞ց էր փրկում, պաշտպանում իր փոքրիկներին Ռոզան, երբ խեղդում էր նրանց: Կամ ինչպիսի՞ նորմալ հոգեվիճակը նման դրսեւորում կունենար:
 Լրատվամիջոցներով տարածված հոգեբանների, մանկասպանին ճանաչողների կարծիքն այն է, որ այդ կինը ակնհայտ հոգեկան շեղումներ է ունեցել եւ տարօրինակ վարք դրսեւորել:
 -Տարիներ առաջ նա այդպիսին չի եղել, ընդհակառակը` իր քույրերի եւ եղբոր համեմատ ավելի ժպտերես ու շփվող էր,- ցավով պատմում է Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
 1989 թվականին Ռոզային իր երկու քույրերի եւ եղբոր հետ միասին բերել են Գավառի մանկատուն: Նրա հարազատ հայրը երեխաների ներկայությամբ կացնահարելով սպանել էր մորը, ինչը խեղաթյուրել է երեխաների հետագա ճակատագրերը: Եղբայրը ինքնասպան է եղել՝ կախաղան բարձրանալով: Ռոզան մանկատանն ապրել է մինչեւ 1996 թվականը, այնուհետեւ ընդունվել է Էրեբունի բժշկական քոլեջ, ստացել բուժքրոջ մասնագիտություն, սակայն երբեւէ իր մասնագիտությամբ չի աշխատել: Ամուսնացել է երկու անգամ: Ու թող ընթերցողին զարմանալի չթվա` ամուսնուց բաժանվել է երեխա չունենալու պատճառով: Երկրորդ ամուսնությունից երկու զավակ ուներՆրա երկրորդ ամուսինը պատրաստվում է դատի տալ այն դատավորին, ով 2 տարի առաջ ամուսնալուծության ժամանակ որոշել է երեխաներին հանձնել մոր խնամքին:
Օրինակները շատ են այն ակնհայտ ճշմարտության, որ մայրական քնքշանք չտեսածներն ավելի լավ մայրեր են դառնում: Ե՞րբ եւ ինչո՞ւ Ռոզան շեղվեց: Այս հարցը անպատասխան է:
Թող որ ժխտեն այն աղանդավորները, ովքեր պնդում են, թե Ռոզան իրենց հետ կապ չուներ եւ իրենց աղանդավորական ուսմունքը նման գաղափար չի քարոզում, բայց միթե՞ պատահական է ոստիկանների կողմից հայտնաբերած եւ աղանդավորությանը պատկանող գրականության փաստացի առկայությունը եւ որոշ լրատվամիջոցներում տպագրված սպանության այն մանրամասները, որոնք բացարձակ ու տարօրինակ արարողակարգ են հիշեցնում, երբ հեռանալուց առաջ նա բացել է Աստվածաշնչի <<Քրիստոսն օրհնում է երեխաներին>> էջը:
  -Աղանդներն ի զորու են աստվածաշնչային խոսքի սխալ մեկնությամբ իրենց թակարդի մեջ գցել միայնակներին, թույլ կամքի տեր մարդկանց, սոցիալապես անապահով ընտանիքներին, ծերերին, հիվանդներին, հարազատի մեծ կորուտ ունեցողներին եւ այլն: Հանդուրժողականություն մեղքի հանդեպ, մարդու իրավունք, կարեկցանք, հասկացողություն կամ սուրբ նահատակների վարքի սխալ մեկնություն, ահա այս կեղծ լոզունգներով ու քաղաքականությամբ աղանդները մարդկանց տանում են դեպի անդունդ,- մեր զրույցում ասում է Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը եւ շարունակում, որ այս կերպ մարդիկ դիմում  են ինքնասպանության <<իբր նահատակության>>` Աստծո կողմից աշխարհում ամենաաններելի մեղքին կամ ինչու չէ նաեւ սպանության` ինչպես այս դեպքում: Չի բացառվում, որ այդ կինը կուրորեն հավատացել է աղանդավորության կողմից խոստացված հավիտենական երանելի կյանքին եւ սոցիալական վատ պայմաններից ու բազում խնդիրներից փախչելու նպատակով, ըստ իրեն, իր եւ երեխաների համար դրախտ տանող կարճ ճանապարհն է ընտրել:
 Դրսից ներմուծված այս աղանդների նպատակը մեկն է` քանդել հայ ընտանիքները եւ դրանով խարխլել պետության հիմքերը: Քանզի հայ ընտանիքներն իրենց ամուր կառուցվածքով Աստծո դռանն ավելի մոտ են գտնվում: Իսկ աղանդավորությունը հակասություններ է առաջացնում ծնողների եւ երեխաների միջեւ, բաժանում է ամուսիններին, մարդկանց ստպում է նվիրատվություն կատարելու համար սեփական ունեցվածքը վաճառել, սպանության, ինքնասպանության դիմել կամ մորը դրդել, որ նա սեփական երեխաներին սպանի:
-Այս օրինակը աչքի առաջ ունենալով՝ հարկավոր է աղանդավորների հարցում մեծ զգուշություն ցուցաբերել, -իր ժողովրդին կոչ է անում Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվը:


Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More