ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 19 октября 2011 г.

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՀԻՆԳ, ՎԻՐԱՎՈՐԵԼ` ԵՐԵՔ ՄԱՐԴ


Այս գիշեր սոսկալի ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում' Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում, ինչի հետեւանքով հինգ մարդ տեղում մահացել է, երեքը' տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես «Գեղամա աշխարհին» տեղեկացրին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ մասից, հոկտեմբերի 19-ի ժամը 00:20-ին պայմանագրային զինծառայող, Վարդենիս քաղաքի բնակիչ Մհեր Դավթի Զարոյանն իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Ակունք գյուղի բնակիչ Մհեր Օհանյանի վարած «ՎԱԶ-21-06» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ' Ակունք գյուղի բնակիչ Ոսկան Բադալյանի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մհեր Զարոյանը եւ ուղեւոր, զինծառայող Դավիթ Գասպարյանը, ինչպես նաեւ «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Ակունք գյուղի բնակիչ Սամվել Ենոքյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մհեր Օհանյանը' ծնված 1979 թվականին, ուղեւորներ, Ակունք գյուղի բնակիչներ Արկադի եւ Արա Թադեւոսյան եղբայրները' ծնված 1986 եւ 1989 թվականներին, Կարեն Բադալյանը' ծնված 1966 թվականին, եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, հայկական բանակի սպա, ավագ լեյտենանտ, 1984 թվականին ծնված, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ Սարգիս Պողոսյանը տեղում մահացել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More