ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 14 октября 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ՀԱՇՎԱՌՎԵԼ Է 17 000 ՀՈԳԻ


Հոկտեմբերի 12-ի առավոտյան 2011 թ. մարդահամարը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց մարդահամարային 930 տեղամասերում: Ինչպես  տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզի գործակալության պետ Հակոբ Բադալյանը, մարդահամարի առաջին օրը 930 հաշվարարների կողմից հաշվառվել է 17000 հոգի:
Լուրջ միջադեպեր չեն գրանցվել, բացառությամբ Գավառ քաղաքում տեղի ունեցած մի դեպքի, երբ միայնակ տարեցը հրաժարվել է դուռը բացել հաշվարարների առջեւ: Մնացած դեպքերում մարդահամարն ընթացել է բնականոն հունով: Գեղարքունիքի մարզում ձեւավորված է 173 հրահանգչական եւ 15 մարդահամարային տեղամաս: 173 հրահանգիչները հսկում են 930 հաշվարարների գործողությունները: Բացի այդ, տեղերում գործուղվել եւ մեթոդական խորհուրդներ են իրականացնում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզի գործակալության աշխատակիցները:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More