ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 14 октября 2011 г.

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ


Հոկտեմբերի 13-ին, ժամը 13:30-ի սահմաններում Գավառ քաղաքում տաքսու վարորդի կողմից  վրաերթի է ենթարկվել Գավառ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Կամոյի Շահինյանը: Ինչպես տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի  տնօրեն Աշոտ Կարապետյանը՝ երեխան հիվանդանոց  է տեղափոխվել գանգուղեղային  բաց տրավմա և գանգոսկրի բաց կոտրվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ: Տեղում կազմակերպվել է երեխայի առաջին Բժշկական օգնությունը, այնուհետև մայրաքաղաքից հրավիրվել է  մանկական ռեանիմացիոն  խումբ, որի միջոցով էլ Հովհաննես Շահինյանը տեղափոխվել է Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին բժշկական կենտրոն: Բժիշկների տեղեկացմամբ երեխայի վիճակը կայուն է: Դեպքի մասին տեղեկացած է Գավառի ոստիկանության բաժանմունքը:
 Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ    Հովհաննես  Շահինյանի ընտանիքին հատկացվել է դրամական օգնություն՝ 100 հազար դրամի  չափով

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More