ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 11 октября 2011 г.

Հայաստանի Հանրապետության գենդերային ամենամյա /տարեկան/ ծրագրի քննարկումը Գեղարքունիքի մարզպետարանում

 Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մի կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի ներկայացուցիչների, մյուս կողմից մարզի գենդերային  հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հետ:
 Հանդիպման նպատակը երկու կարեւոր փաստաթղթերի՝ Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների եւ ընդդեմ գենդերային բռնության ազգային ու 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրերի քննարկումն էր, ինչի արդյունքում պետք է մշակվի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը  ներկայացվի  Հայաստանի Հանրապետության գենդերային ամենամյա /տարեկան/ ծրագիրը:
 Քննարկումը կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից։ Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզի գենդերային  հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը եւ նշեց, որ Գեղարքունիքի մարզում գենդերային խնդիրը գրեթե լուծված է, քանի որ կրթության, առողջապահության եւ մյուս ոլորտներում կանանց թիվը գերակշռող է:
 Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական եւ գենդերային քաղաքականության 2011թվականի միջոցառումների ծրագրերը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը: Հանդիպման ժամանակ  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագետ Ջինա Սարգիզովայի, հանձնաժողովի անդամների եւ մյուս ներկաների կողմից քննարկվեցին 2012 թվականի միջոցառումների եւ մարզային միջոցառումների պլանի կազմման, ինչպես  նաեւ ընդդեմ գենդերային բռնության ազգային ու 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրերի մանրամասները:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More