ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 3 мая 2011 г.

ՈՒ՞Ր ԿԵՐԹԱՍ


Հովհաննես Շիրազին
լուսանկարում Շիրազն է Հայրիկ Ղազարյանի հետ
Երգիչ
Հայոց բազե, քեֆդ սա՞զ է, դեպ մայր Արազ ու՞ր կերթաս,
Մի՜ վռազե, քիչ սպասե, կա պատուհաս, ու՞ր կերթաս,
Դուման պատեց ճանապարհը, Օրգովն ինչպե՞ս կանցնես, 
Ցուրտ է, դուրս է, ե՜կ, մի՜ մրսե, Հայոց Շիրազ, ուր կերթաս: 
Ճամփորդ
 Ով բարեկամ, լե՜ր աննկուն, դեպի Զեյթուն ես կերթամ,
Անդ` Սասնա տուն, Խանդութ-խաթուն, ի՞նչ կուզես դուն, ես կերթամ,
Տե՜ս, Դավիթն է տունկեր տնկում Շեկ ախպոր հետ Մարութում,
Տանեմ գարուն բուք սարերուն, հայրենյաց տուն ես կերթամ:
Երգիչ
 Ճամփեն բուք է, սեւ ու սուգ է, արի թարգե, ու՞ր կերթաս,
Պատնեշ-բուրգ է, անթիվ զորք է, Թալեաթ-թուրք է, ու՞ր կերթաս,
Տեր-Զորական անապատից հողմն է փչում հայակեր,
Ձին չի վարգե, հուր կրակ է, հայից զուրկ է, ու՞ր կերթաս:
Ճամփորդ
 Այդ զրկանքն է վերքն իմ սրտին, տենչ-փարատին ես կերթամ, 
Արգելք չկա ձեր վարպետին, Արարատին ես կերթամ,
Իմ պապերի պաշտամունքն է, այժմ` մեզ գերբ, դրոշակ, 
Այդ դրոշմն է իմ ճակատին, իմ հավատին ես կերթամ:
Երգիչ
Ձիրք անսպառ, քիչ հանգիստ առ, դեմդ` վտառ, ու՞ր կերթաս,
Խաչված նոր գառ, հալվեի ծառ, արտասվախառ ու՞ր կերթաս,
Ազգիս պատգամ մարգարեն ես, կյանքդ ու՞ր ես վտանգում, 
Սուրբ, անաչառ, միտք-վեհափառ, աղոթք-բուրվառ, ու՞ր կերթաս:
Ճամփորդ
Չքվի մահը, անձի շահը, պապիս գահը ես կերթամ,
Ոչ ոք չունի ձեր Շիրազի զենք-զրահը, ես կերթամ,
Թեկուզ հազար սաղմոս կարդան, չի խափանվի իմ ճամփան,
Երգիչ հայրիկ, ես մերժել եմ երկյուղ, ահը, ես կերթամ: 
Հայրիկ Ղազարյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More