ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՄԵԿՏԵՂՎԱԾ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՇԱՓԱՌ

Եկան ու մեկտեղվեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ Սուրբ Հարության խորհուրդները: Հիսուսի Հարության տոնին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման ու ոգեկոչման արարողությունները նոր հույս, հավատ ու սեր են ներշնչում հայերիս՝ ոգով ու բազկով զորանալու, դարերի կորուստները հետ բերելու, մեր անհուն վերքերը սպիացնելու համար: Արդեն մոտենում ենք մահասարսուռ 1915-ի մեկդարյա սահմանագծին, բայց դեռ ցավ ու մրմուռ են տալիս այդ վերքերը, մորմոք ու մղկտոց... Եվ միլիոնների երթը շարժվում ու խոնարհվում է, հիշում ու ոգեկոչում: Եվ այդպես կլինի միշտ, այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել արդար հատուցման ժամը,  քանի դեռ ոճրագործը չի դատապարտվել՝ իր գլուխը հմտորեն թաքցնելով աշխարհիս հզորների զգեստների տակ, քանի դեռ գերի կմնա մեր պատմական հայրենիքը:


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More