ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻԶԵՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ

Ապրիլի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետությունից Գեղարքունիքի մարզ ժամանած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջազգային հարաբերությունների բաժնի ներկայացուցիչ Մարի Ջելին, Վիենի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների բաժնի պատասխանատու Սելին Դյուկրուն, Ռոմանի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների բաժնի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դեհեն եւ Սանսի Բելմոն, ՙԱֆրատ՚ կազմակերպության ներկացուցիչ Մարտին Շալինյեն:
 Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտ մշակութային, առողջապահական եւ կրթական համագործակցության շրջանակներում:  
 Հայաստան ժամանած պատվիրակության հիմնական անելիքներն էին՝ կյանքի կոչել ՀՀ ինտերնետային պորտալի ստեղծումը, Գեղարքունիքի մարզի տուրիստական ուղեցույցի հրատարակումը եւ գիդերի վերապատրաստման աշխատանքների մեկնարկը:
 Հյուրերը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուշադրությանը ներկայացրեցին Գեղարքունիքի մարզի տուրիստական ուղեցույցի նախնական տարբերակը: Նվեր Պողոսյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց նաեւ իր առաջարկները գրքույկի բովանդակության եւ լուսանկարների թեմատիկայի վերաբերյալ: 
 Պատվիրակները տեղեկացրին, որ տուրիստական ուղեցույցը կտպագրվի մինչ տարեվերջ, 1200 օրինակով: Գրքույկը կլինի եռալեզու՝ հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն:
 Մարզպետի ուշադրությանը ներկայացվեց նաեւ մարզի քաղաքները ներկայացնող գիդերի վերապատրաստման ծրագիրը: 
 Պատվիրակները մարզի ղեկավարի հետ քննարկեցին նաեւ ինտերնետային պորտալի անվանման ընտրության հարցը: Ինտերնետային պորտալը ընդգրկելու է Հայաստանի ողջ տուրիստական պատկերն ու կենսագրությունը:
 Ինչպես հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը՝ պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ապրիլի 15-ից: Օրակարգի շրջանակներում պատվիրակները հանդիպումներ են ունեցել ՙՖրանս-ֆորմասիոն՚ ուսուցողական կենտոնում, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, ունեցել են ժողովներ ԿԱԶԱ հիմնադրամում,  Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Ճամբարակ քաղաքներում: Օրվա հանդիպումների շրջանակներում ֆրանսիացիներն այցելեցին Գավառի երկրագիտական թանգարան, կիկլոպյան ամրոց, Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, մանկատուն եւ մանկապատանեկան ստեղծագործական տան ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Հյուրերին ընդունեց նաեւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
 Հյուրերի համար հաջորդ օրը կազմակերպվեց պաշտոնական հանդիպում Գավառի քաղաքապետարանում: Այնուհետեւ նրանք այցելեցին Գավառի պոլիկլինիկա եւ  հիվանդանոց, իսկ օրվա վերջում  հանդիպեցին ՙՖրանս-ֆորմասիոն՚ ուսուցողական կենտրոնի  Գավառի ուսանողների հետ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More