ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄԸ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑ Է


Ճամբարակի Առողջության կենտրոնը քաղաքի եւ տարածքի համայնքների բնակչությանը մատուցում է հիվանդանոցային, շտապ բուժօգնության եւ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ: Իր գոյության  ընթացքում կենտրոնի շենքը երբեւէ չի ենթարկվել հիմնանորոգման, չհաշված ծննդատան մասնակի նորոգումը, որը վերջերս է կատարվել ՙԲժիշկներ առանց սահմանի՚ կազմակերպության օժանդակությամբ:  ՙԴիագոնիա՚ բարեգործական հիմնադրամի կողմից հիմնանորոգվել եւ վերազինվել է ատամնաբուժարանը: Իսկ այս պահին նույն կազմակերպության ուժերով հիմնանորոգվում են վիրաբուժական բաժանմունքի 2 հիվանդասենյակներ: Այս տարվա հունիսից, ինչպես տեղեկացրեց ՙՃամբարակի Առողջության կենտրոն՚ ՊՓԲԸ տնօրեն Արմենակ Մելքումյանը, այստեղ սպասվում են հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ, որոնք կիրականացվեն ՙՀայաստանի սոցներդրումների հիմնադրամի՚ ֆինանսական օժանդակությամբ:

Հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի մոտ 250 միլիոն դրամ: Տնօրենը համոզված է, որ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ եւ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի հետ համագործակցությամբ կգտնվեն միջոցներ կենտրոնի հիմնանորոգման եւ վերազինման համար, որից հետո բուժհաստատությունն ավելի կբարձրացնի ծառայությունների սպասարկման որակը: Չնայած ոչ բարեկարգ պայմաններին, այստեղ կատարվում է մատչելի եւ որկյալ բուժսպասարկում: Բավական է նշել, որ հեռավոր եւ սահմանամերձ այս տարածքի բուժհաստատություն դիմած դեպքերի որոշակի մասը բուժվում է ամենատարբեր տեսակի վիրաբուժական միջամտություններով: Ըստ տնօրենի` 30 մահճակալանոց հիվանդանոցը յուրաքանչյուր ամսվա ընթացքում   ունենում է 60-70 տոկոս զբաղվածություն եւ 5-7 վիրաբուժական միջամտություն: Կենտրոնում աշխատում են 21 բժիշկ եւ 60 բուժքույր: Շտապօգնության ծառայությունն օրական սպասարկում է մինչեւ 4-5 կանչ: Թեեւ անբարեկարգ են հատկապես հեռավոր գյուղեր տանող ճանապարհները, բոլոր կանչերը  սպասարկվել եւ սպասարկվում են ժամանակին ու որակով: Այս տարվա սկզբից այստեղ կիրառվող համավճարի եւ վճարովի ծառայությունների նոր գնացուցակների ներդրման արդյունքում ավելացել են դրամական մուտքերը: Առաջին եռամսյակի ընթացքում կենտրոնում համավճարից եւ վճարովի ծառայություններից մուտք է եղել 2 միլիոն 400 հազար դրամ: Համեմատական կարգով պետք է նշել, որ ամբողջ 2010 թվականի ընթացքում Առողջության կենտրոնը վճարովի ծառայություններից ունեցել ընդամենը 6 միլիոն դրամի մուտք: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս տարվա ապրիլի առաջին քսան օրերի ընթացքում նույն կարգի ծառայություններից արդեն մուտքագրվել է 850 հազար դրամ, ապա կարելի է համոզվել, որ նախորդ տարվա դրամական մուտքերն այստեղ կկրկնապատկվեն: Կենտրոնը վերջին տարիներին աշխատում է առանց պարտքեր կուտակելու, իսկ այս հունվարից միջոցներ ստեղծել է` բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելու համար: 15 հազար դրամով այս տարվա սկզբից բարձրացել է բուժքույրերի, մի քանի անգամ ավել` բժիշկների աշխատավարձը` կախված նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունից: Այսպես, մարտ ամսին այստեղ թերապեւտը ստացել է 170 հազար դրամ, գինեկոլոգները` 200 հազարական դրամ, վիրաբույժը` 210 հազար դրամ: Շտապօգնության բժիշկները, որոնց մատուցած ծառայություններն ամբողջությամբ փոխհատուցում է պետությունը, նախորդ տարվա համեմատ եռակի անգամ ավելի աշխատավարձ են ստանում: Ճամբարակի Առողջության կենտրոնը վերազինման լուրջ խնդիր ունի, քանի որ բոլոր բուժսարքավորումները խորհրդային դարաշրջանի են, ժամանակակից առողջապահության չափանիշներին քիչ համապատասխանող: Կենտրոնը նաեւ մի շարք նեղ մասնագետների` ռենտգենոլոգի, նեւրոպաթոլոգի, սրտաբանի եւ ֆթիզիատորի կարիք ունի: Գործող բժիշկների շարքերում էլ որոշակի մաս կազմում են թոշակի տարիքի հասած մասնագեները, որոնց արդեն փոխարինողներ են հարկավոր: Այս ուղղությամբ արդեն տնօրինությունը ձեռնարկում է համապատասխան քայլեր, որպեսզի սերնդափոխությունը կատարվի ժամանակին:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More