ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 30 мая 2011 г.

ԱՂՋԻԿ-ՏՂԱՅԻ ՔԱՐԸ


 Բերդկունք համայնքի վարչական տարածքում գտնվող, Լճափ եւ Բերդկունք գյուղերի ճանապարհների բաժանարար խճուղու եզրին կանգնած է մեծ եւ գեղաքանդակ մի խաչքար, որը հայտնի է Աղջիկ-տղայի քար անունով: Այս խաչքարի մասին պատմվում է մի ավանդազրույց, ըստ որի այդ խաչքարի տակ թաղված են  իրենց դժբախտ սիրո պատմությունն ունեցած տղան եւ աղջիկը:

 Աղքատ ընտանիքից մի տղա սիրում է քահանայի աղջկան: Աղջիկն էլ նրան պատասխանում է փոխադարձ սիրով, սակայն քահանան դեմ է կանգնում նրանց ամուսնությանը` չցանկանալով իր աղջկան տեսնել աղքատ ընտանիքում: Միաժամանակ ջանք ու եռանդ չխնայելով` նա ամեն կերպ ջանում է բաժանել իր աղջկան աղքատ տղայից: Քահանայի  անհանդուրժողական վերաբերմունքն  ավելի է ամրապնդում նրանց սերը: Նրանց սրտերն իրարից բաժանելու համար քահանան պայման է դնում տղայի առաջ: Նա ասում է, որ աղջկան կտա միայն այն դեպքում, եթե տղան մեկ օրում հնձի ՙԹափի գլխի՚ իր սեփական արտը, որը չափազանց մեծ տարածք ուներ: Չնայած այն բանին, որ պայմանը գրեթե անհնար էր իրականացնել, տղան հանուն սիրո եւ իր նպատակի համաձայնում է եւ առավոտ վաղ անցնում  գործի: 
 Տղան աշխատում է առանց հանգստի եւ երեկոյան, երբ նրան շատ քիչ տարածք է մնում հնձելու, քահանան  հնձվորի մոտ է ուղարկում մի պառավի, որը հայտնում է նրան, թե իբր քահանան, չընդունելով իր պարտությունը, սպանել է աղջկան: Տղան, հավատալով պառավին, գերանդիով ինքնասպան է լինում: Գույժը հասնում է աղջկան: Նա էլ բարձրանում է մի ժայռի վրա եւ այդ բարձրունքից նետվում լիճը: Քահանան հանում է լճից աղջկա դին, տղայի հետ միասին թաղում նույն գերեզմանում եւ նրա վրա դնում խաչքար, որի հյուսիսային կողմում պահպանվել է արձանագրություն.


 Հետաքրքիր է, որ կողքի վերեւի մասում գրիչը թվականը ջնջել է եւ նոր տողից գրել: Հրատարակիչներն էլ անձնանունը տարբեր կերպ են վերծանել. Սմբատյանցը` ԱԲՈՒՍԱԼՄ, Լալայանը` ԱԲՈՒՍԱԼՄԱՅՍ, իսկ Սեդրակ Բարխուդարյանը կարծում է, որ այդտեղ ընդամենը մի տառի տեղ կա, պարզապես ՄՈՒՐԱՏՍ պետք է լիներ եւ գրիչը ՄՈՒՐԱՏԱՅՍ է գրել, ինչպես ուրիշ շատ դեպքերում:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More