ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 20 октября 2011 г.

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 10 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ


Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այսօր ընդունեց մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մարտին Բարսեղյանին եւ սողանքի հետեւանքով այս տարվա հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան- Բագրատաշեն ճանապարհի փլվածքի գոտում փրկարարական աշխատանքներում աչքի ընկած փրկարար ծառայության 10 աշխատակիցների:
Մ. Բարսեղյանի ներկայացմամբ' մարզի փրկարարներն աղետի գոտում հոկտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին, 10-ին, 11-ին եւ 12-ին երկու փուլերով ու խմբերով ծանրաբեռնված աշխատել են' ցուցաբերելով արիություն, նվիրվածություն եւ մասնագիտական հմտություններ: Ընդհանուր առմամբ Գեղարքունիքի մարզից աղետի գոտում աշխատել են փրկարարական վարչության ստորաբաժանումների 59 աշխատակիցներ, որոնցից առավել 10 աչքի ընկած փրկարարներին Նվեր Պողոսյանը հատկացրեց դրամական պարգեւներ' քսան հազարական դրամի չափով: Մարզպետն աղետի գոտում ցուցաբերած արիության, մարդասիրական վերաբերմունքի ու մասնագիտական հմտությունների համար շնորհակալություն հայտնեց մարզի փրկարար ծառայության պետին եւ դրամական պարգեւի ներկայացված աշխատակիցներին' հավելելով, որ աղետի գոտում աշխատած մյուս փրկարարները կարժանանան Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More