ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 4 мая 2011 г.

Գավառի պետական համալսարանում կայացավ ռեկտորի ընտրություն


Մայիսի 4-ին տեղի ունեցավ Գավառի պետական համալսարանի խորհրդի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էին Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության, համալսարանի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգի, ինչպես նաեւ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի քննարկման եւ հաստատման հարցերը:



Խորհրդի 24 անդամներից նիստին մասնակցեցին 21-ը: Ինչպես <<Գեղամա աշխարհին>>-ին տեղեկացրեց ԳՊՀ լրատվության եւ հասարանակայնության հետ կապերի բաժնի վարիչ Պապին Մուրադյանը, ԳՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն եղել է ԳՊՀ գործող ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն Գավառի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Ռուզաննա Խաչիկի Հակոբյանը: Ի դեպ, Ռուզաննա Հակոբյանը ռեկտորի պաշտոնում վերընտրվում է արդեն երկրորդ անգամ: ԳՊՀ խորհուրդը նիստի ընթացքում հաստատեց Գավառի պետական համալսարանի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը, հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը:

2 comments:

ԳՊՀ համար հնարավոր լավագույն ղեկավարն է)))))))))

Համամիտ եմ քեզ հետ ԱԼֆա ջան

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More