ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 6 мая 2011 г.

Ապրիլին Գեղարքունիքում ծնվել է 154 երեխա



Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 154 երեխա: Ինչպես «Գեղամա աշխարհի»-ի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` մարզում ծնունդների թիվը նվազել է 60-ով: Ընդ որում` ծնունդները նվազել են մարզի 5 տարածքներում: Այսպես, նախորդ տարվա համեմատ 33 ծնունդ պակաս է գրանցվել Մարտունու, 16 ծնունդ` Սեւանի, 7 ծնունդ` Գավառի, 1 ծնունդ` Վարդենիսի եւ 3 ծնունդ` Ճամբարակի տարածքներում: Ծնունդները մարզում նվազել են նաեւ այս տարվա մարտ ամսվա համեմատ: Մարտին ապրիլի համեմատ ծնունդների թիվն ավել է եղել 21-ով:


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More