ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 10 октября 2011 г.

ՀԵՏՔԻ ԹՂԹԱԿՑԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ


Հոկտեմբերի 9-ին «Հետքը» զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հետ: Ստորև ներկայացնում ենք ՙՙՀետքիՙՙ թղթակցի հարցազրույցը, որը տեղադրված է թերթի հոկտեմբերի 10-ի էլեկտրոնային էջում :
Մամուլն արդրադարձել է Թթուջուր համայնքի պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին՝ գրելով, որ դուք թեկնածուներից մեկի հաղթանակն ապահովելու համար նրանից վերցրել եք 3000 դոլար կաշառք: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել:
Հենց սկզբից ասեմ, որ ես այդ մրցույթից տեղյակ չեմ, չեմ էլ եղել: Դպրոցից մեկ անգամ տեղյակ պահել էին մարզպետարանին, որից հետո պարտավոր էին գրավոր տեղյակ պահել ու հրավիրել մարզպետարանի ներկայացուցչին: Դա չի եղել, և իրենք իրենցով մրցույթի օր են նշանակել և ցանկացել են մրցույթն անցկացնել: Մրցույթից մեկ օր առաջ իմացել եմ ինձ զանգահարած լրագրողից: Ասեցի, որ դրանից տեղյակ չեմ, դրանից հետո կապվել եմ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի հետ, և պարզաբանել է, որ մրցույթի ընթացակարգը պահպանված չէ, և մրցույթը դադարեցնելու կարիք կա: Ես էլ հանձնարարել եմ, որ դադարեցնեն:
«Ժողովուրդ» թերթի լրագրողին ասել եմ, որ եթե մրցույթով մտահոգված է, կարող եմ ապահովել իր մասնակցությունը մրցույթին, որին կարող են մասնակցել նաև այլ լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սակայն լրագրողը միանգամից շանտաժ արեց կաշառքի հետ կապված, ես էլ ասել եմ, որ հարցին չեմ պատասխանի, քանի որ հերյուրանք է, և անմիտ է դրան պատասխանելը: Մեր խոսակցությունն այդպես ավարտվել է, և հաջորդ օրը թերթում տպագրվել է, թե մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել:
Թերթը գրել էր, որ մրցույթի թեկնածուներից մեկը՝ Աննա Թորոսյանն է հայտարարել, որ դուք մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար կաշառք եք վերցրել: Չէ՞ որ թերթը փոխանցել է թեկնածուներից մեկի խոսքը, ինչո՞ւ եք թերթին դատի տալիս:
Թերթը պարտավոր էր իմանալ, թե այդ մասին ով էր ասել Աննա Թորոսյանին, և նրան էլ լսեր: Թող սկզբնաղբյուրն իմանար, նոր միայն տպագրեր, բայց առանց սկզբնաղբյուրն իմանալու՝ տպագրել է, և դա հերյուրանք է: Չգիտեմ, միգուցե մարդը վրդովված արտահայտվել է, դա կպարզի դատարանը: Ես հետ գնացողը չեմ և մինչև վերջ կգնամ: Ուզում են իմ միջոցով ցեխ շպրտեն իմ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» վրա, չեն կարող, բացառված բան է, և այդ ցեխը հետ է գնալու ու կպնելու է իրենց ճակատին:
Ո՞ւմ «ծրագիրն» է ցեխ շպրտել ԲՀԿ-ի վրա:
Իհարկե, լրագրողի, ուրիշ մարդու նկատի չունեմ: Արդեն թող ինքը պատասխան տա, թե ինչի է շահագրգռված:
Իսկ բացառո՞ւմ եք, որ կրթական համակարգում հնարավոր են նման դեպքեր:
Կրթական համակարգը բավականին ընդլայնված համակարգ է: Մենք ունենք 126 դպրոց, և այդ դպրոցներում միաժամանակ լինում են մրցույթներ: Եթե մեկը ասի, որ ես կարող եմ ամբողջությամբ հսկել, չեմ կարող դրա պատասխանը տալ, որովհետև հնարավոր է՝ 10 դպրոցում էլ նույն օրը մրցույթ լինի: Հնարավոր է 1-2 դեպք, բայց ոչ չգիտեմինչ խնդիրներ: Հա, կարող է մեկը խնդրի իր բարեկամի համար, որ դպրոցի տնօրենը ընդառաջի: Մրցույթներն անցկացվում են դպրոցներում, ընդամենը մարզպետը մեկ հոգու ուղարկում է որպես ներկայացուցիչ: Տեղում հանձնաժողով կա ձևավորված, և մրցույթն էլ անցկացնում են:
Էլի եմ ասում, որ հնարավոր է՝ մեկն իր բարեկամին առաջ տանի, եղբորը, քրոջը, չեմ բացառում դա, բայց այս դեպքը ամբողջությամբ բացառված է: Եթե կլինի մեկ մարդ, որ կասի՝ մարզպետը տեղյակ է եղել այս մրցույթից, ես կընդունեմ մեղադրանքը: Չկա այնպիսի փաստ, որ մարզպետը տեղյակ լինի դրանից: Դրա համար ես մինչև վերջ գնալու եմ, որպեսզի մարդիկ ներողություն խնդրեն իրենց կատարած արարքի համար: Գրել է, զրպարտել է, թող դրա պատասխանը տա: Ես չեմ կարող դրա պատասխանը տալ, իրենք պետք է տան:
Դուք խոսե՞լ եք Աննա Թորոսյանի հետ:
Ոչ, իսկ ինչի՞ պիտի խոսեմ: Ես որևէ մեկի հետ խոսելու ցանկություն չունեմ: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, թող իրենք խոսեն:
Թերթի դեմ դատարան դիմելու որոշումը Ձե՞րն է, թե՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Ինքս վիրավորված եմ և անպայման մինչև վերջ գնալու եմ: Դուք պետք է ընդհանրապես պատկերացում ունենաք Թթուջուր համայնքի մասին: Սոցիալապես բավականին ծանր պայմաններում գտնվող համայնք է: Եվ գումարի մասին խոսել անգամ չի կարելի, անբարոյականություն եմ համարում: Եթե մեկը նման արարք անի, անբարոյականություն:
հարցազրույցը <<Գեղամա աշխարհին>> տրամադրել է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More