ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 9 октября 2011 г.

Գեղարքունիքի մարզպետարան. «Ժողովուրդը» շարունակում է «հայելի ծախել կույրերի թաղում»


«Ժողովուրդ» թերթը, գործադրելով իր բոլոր միջոցները եւ ստոր ձգտումները, փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Թթուջուր համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղում աշխատանքի նշանակելու համար կաշառք է վերցրել մի թեկնածուից: Ոչնչով չհիմնավորելով փաստերը եւ կառչելով թեկնածուներից մեկի բամբասանքներին՝ թերթն ամեն կերպ փորձում է մրոտել ու վարկաբեկել ինչպես մարզի ղեկավարի անունն, այնպես էլ պետական կառավարման մարմնի հեղինակությունը»,- «Հետքին» ասացին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից:
Ըստ նրանց՝ «Ժողովուրդ» թերթը ոչ միայն չի ուզում հրապարակել հոկտեմբերի 7-ին մարզպետարանի ներկայացրած պարզաբանումը, այլեւ շարունակում է «հայելի ծախել կույրերի թաղում եւ մազը գերան դարձնելու հնարք փնտրել»:
«Թե իրականության հետ ինչ աղերս ունեն պատմության ուսուցչի թեկնածու Աննա Թորոսյանի պատմածը եւ «Ժողովրդի» էլեկտրոնային ու տպագիր տարբերակների հրապարակած նյութերը՝ կապված Գեղարքունիքի մարզպետի կողմից 3000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու հետ, կպարզվի դատարանում»,- ասում են մարզպետարանից:
Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 7-ին Թթուջուր համայնքի միջնակարգ դպրոցում մրցույթ չի կայացել, քանի որ մրցույթի անցկացման համար չկա դպրոցի նախկին տնօրեն Լիդա Դանիելյանի տված հրամանը, ինչպես նաև չկան իրավական ակտեր՝ մրցութային հանձնաժողովի անվանական կազմի և թեստերը որևէ մեկի կողմից կազմելու մասին:
 Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մի շարք տպագիր եւ էլէկտրոնային լրատվամիջոցների համար հրավիրել է ասուլիս, ասուլիսը <<Գեղամա աշխարհում>> կհրապարակվի հոկտեմբերի 10-ին:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More