ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 25 июня 2011 г.

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հարցերի քննարկում` Գեղարքունիքում


Գավառում հունիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի մասնակցությամբ հանդիպում-քննարկում: Հրավիրված էին մասնակցելու Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, կրթական եւ առողջապահական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:

Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը նշել է, որ արագ զարգացող եւ փոփոխվող մերօրյա աշխարհում շատ կարեւոր է էներգետիկ այլընտրանքային աղբյուրների ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներ է ձեռնարկել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը:
Գեղարքունիքի մարզում կառույցի գործունեության մասին զեկուցել է հիմնադրամի փոխտնօրեն Հայկ Եսայանը: Նա նշել է, որ Գեղարքունիքի մարզը հիմնադրամին ծանոթ է արդեն տարիներ շարունակ, եւ իրենց օժանդակությամբ մարզի 13 դպրոցներում իրականցվել է ջեռուցման համակարգի կառուցման ծրագիր, իսկ սոցիալապես անապահով շատ ընտանիքների տրամադրվել են գազի վառարաններ, ենթավարկեր են տրամադրվել որոշ կազմակերպությունների, ֆինանսավորվել են կառուցվող ՀԷԿ-եր, գնահատվել է վերականգնվող էներգիայի ներուժը:
«Էներգախնայողությունը որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր» թեմայով զեկույցում հիմնադրամի էներգախնայողության ծրագրի ղեկավար Տիգրան Սեկոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում անչափ կարեւորվում է էներգախնայողության խնդիրը, քանի որ կրթական, առողջապահական, մշակութային, վարչական շենքերը ձմռան ամիսներին հիմնականում թերջեռուցման պատճառով կորցնում են էներգիայի 40-60 տոկոսը շենքային անհարմարությունների պատճառով:
Կտուրների, դռների, լուսամուտների, անգամ պատերի՝ Գեղարքունիքի մարզի կլիմայի անհամապատասխան շահագործումը հանգեցրել է նրան, որ հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցման սեզոնի ընթացքում աշխատում են մեծ կորուստներով եւ անհարկի ծախսում են շատ փողեր՝ այդպես էլ չապահովելով բավարար ջեռուցում: Տ.Սեկոյանն առաջարկել է վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ճիշտ միջոցն այս հարցում. շատ կարեւոր է այստեղ շենքերի հիմնանորոգման խնդրի լուծումը եւ ջեռուցվող տարածքներում ջերմամեկուսացման ապահովումը: Այդ դեպքում արդեն կարելի կլինի խոսել էներգախնայողության մասին:
Հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին բաժանել են հիմնադրամի գործունեության եւ Հայաստանի վերկանագնվող էներգետիկայի ու էներգախնայողության մասին պատմող տեղեկատվական թերթիկներ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More