ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 13 февраля 2012 г.

Սելիմն անանցանելի է

Ցուրտ ջերմային ռեժիմը փետրվարի վերջին երեք օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում պահպանվել է: Տեղացած առատ ձյանը, ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հաջորդել են ձնաբքերը, ինչի արդյունքում շարունակվել է անացանելի վիճակ պահպանվել Սելիմի լեռնանցքում, Վարդենիս-Այրք, Մաքենիս-Ախպրաձոր, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհներին: Մնացած բոլոր ուղղություններում սպասարկող կազմակերպություններին հաջողվել է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանի հավաստմամբ՝ ճանապարհը մաքրվել է մոտ երկուսուկես կիլոմետր երկարությամբ, իսկ ձնե կապանքներից այն լրիվ մաքրելու համար պահանջվում է եւս երկու-երեք օր, եթե բնությունը նոր անակնկալներ չմատուցի: Վերին Գետաշենի հատվածում ձյան բարձրությունը հասնում է ավելի քան հինգ մետրի: Թեեւ աղով ու ավազով մշակված են միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները, սակայն ցուրտ եղանակի պատճառով պահպանվում է մերկասառույցը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More