ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 13 февраля 2012 г.

Հայտնի են Գեղարքունիքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Զոլաքար եւ Գեղամաբակ գյուղական համայնքներում փետրվարի 12-ին կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես <<Գեղամա աշխարհին>> տեղեկացրին թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, Զովաբեր գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու Զովաբերի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ անդամ Սամվել Եսայանը եւ ՀՀԿ անդամ Խաչիկ Առաքելյանը: Նախնական տվյալներով' 1139 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 844-ը: Սամվել Եսայանի օ•տին քվեարկել է 494, Խաչիկ Առաքելյանի օգտին 340 ընտրող: 10 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Զոլաքարում եւ Գեղամաբակում գործող գյուղապետեր Արման Ղազարյանը եւ Գա•իկ Բարսեղյանը մրցակիցներ չեն ունեցել եւ քվեարկվել են միայնակ: Զոլաքարում 4827 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 3632 ընտրող, որոնցից 3607-ը քվեարկել են Արման Ղազարյանի օգտին: Դեմ եւ անվավեր քվեաթերթիկների թիվը 19-ն է: Գեղամաբակում 103 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 82 ընտրող, որոնցից 81-ը կողմ է քվեարկել Գա•իկ Բարսեղյանին: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Արման Ղազարյանն իր պաշտոնում ընտրվում է արդեն չորրորդ, Գագիկ Բարսեղյանը հինգերորդ 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More