ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ԱՃԻ ՄԻՏՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ


  2010 թվականը Գեղարքունիքի մարզի անասնապահության համար բարենպաստ պայմաններ էր ստեղծել: Նախ՝ մարզի տնտեսություններն էին ապահովված անասնակերով, ապա՝ գյուղատնտեսական մթերքների շուկայական գներն էին բարձր:
Ինչպես մեր թղթակցին տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրության ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը` 2011 թվականի հունվարի մեկի դրությամբ  մարզի համայնքներում հաշվառվել է  95 հազար 880 խոշոր եղջերավոր, այդ թվում` 51 հազար 871 կով,  90 հազար 822  մանր եղջերավոր, այդ թվում՝ ` 87 հազար 456 գլուխ ոչխար,  3366 գլուխ այծ եւ 8541 գլուխ խոզ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  խոշոր եղջերավոր անասունների թիվը նվազել է 3638-ով, կովերի գլխաքանակը աճել է 1679-ով, մանր եղջերավոր անասունների թիվը եւս աճել է 9130-ով, որից  ոչխարի գլխաքանակը` 8883-ով, այծերին` 247-ով, խոզերին` 312-ով: 102 հազարով նվազել է ընտանի թռչունների թիվը, որի մեջ առավել նվազել է հավերի թիվը` 92736-ով:  Թռչնագլխաքանակի նման անկումը պայմանավորվել է հակահամաճարակային միջոցառումների բացակայությամբ, ինչն այս տարի արդեն նախատեսվել է իրականացնել պետպատվերի շրջանակներում: Իսկ ինչ վերաբերում է արտադրված կաթին, ապա պետք է ասել, որ այս դեպքում եւս նվազում է նկատվում: 2010 թվականին արտադրվել է 112400 տոննա կաթ` նախորդ տարվա 123500-ի դիմաց:  Նվազումը կապված է անցած տարվա մորթի մեծ ծավալների  հետ, իսկ աճը` անասունների, մսի, կաթնամթերքի, հավկիթի, բրդի գների թանկացման հետ: Իսկ 2011 թվականին Գեղարքունիքի մարզում  անասնագլխաքանակի աճի միտում արդեն նկատվում  է:
Մարինե Ղաջոյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More