ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՔԱՆԻ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՕԳՏՎԵԼ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻՑ


 ՀՀ կառավարության որոշմամբ` 200 միլիոն դրամ հատկացվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի  սուբսիդավորման նպատակով:  Աշխատանքներն իրականացվում է ՙԳյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի միջոցով: 
 Վարկավորման գործընթացը մեկնարկել է ապրիլի 1-ից: 
 Սուբսիդավորվող վարկերից օգտվել ցանկացող գյուղացիները, դիմելով ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Արդշինինվեստբանկ, Կոնվերս բանկ, ՀայԷկոնոմբանկ, Պրոկրեդիտ եւ Հայբիզնեսբանկ, կարող են ստանալ գյուղատնտեսական վարկեր 1-ից 2 տարի ժամկետով, առավելագույնը` 3 մլն դրամ գումարի չափով: Վարկերը տրվելու են ՀՀ դրամով, որը գյուղացուն ազատում է արտարժույթի տատանման ռիսկերից: Գյուղացին վարկի դիմաց փաստացի վճարելու է 10 տոկոս տոկոսադրույք: Առավելապես աղքատ 225 համայնքներում գյուղացին վճարելու է 8 տոկոս:  
 Գեղարքունիքի մարզից ավառելապես աղքատ համայնքերի ցուցակում ընդգրկվել են 24 համայնք, որոնք եւս կարող են օգտվել սուբսիդավորվող վարկերից` 8 տոկոս տոկոսադրույքով:
 Անապահով համայնքների ցանկում տեղ են գտել Սոթքը, Տրետուքը, Գեղամաբակը, Անտառամեջը, Գեղաքարը, Նորաբակը, Կալավանը, Կութը, Ջիլը, Բերդկունքը, Ծափաթաղը, Տորֆավանը, գյուղ Մարտունին, Ձորավանքը, Դարանակը, Սեմյոնովկան, Ջաղացաձորը, Ծաղկաշենը, Ազատը, Շատվանը, Ախպրաձորը, Կուտականը, Դրախտիկը եւ Գետիկը: 
 Գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի մասին մեր թղթակցին պարզաբանումներ տվեց ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ ՙԳեղարքունիք՚ մասնաճյուղի կառավարիչ Արմեն Մեսրոպյանը:  
 Ըստ կառավարչի` վարկերը բոլորին տրվելու են տարեկան 14 տոկոսով: Սուբսիդավորվող տոկոսադրույքը կազմում է 4 տոկոս, իսկ առավել անապահով 225 համայնքների բնակիչների համար սուբսիդավորման տոկոսադրույքը կկազմի 6 տոկոս: Տոկոսադրույքները կսուբսիդավորվեն պետության կողմից: Ներկայումս ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ ՙԳեղարքունիք՚ մասնաճյուղում տված սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի միջին չափը կազմում է 750 հազար դրամ: Սուբսիդավորվող վարկառուներին  առնվազ 6 ամսով արտոնություն կտրվի տոկոսների եւ մայր գումարի մարման համար: 
 Անկախ սուբսիդավորման չափից` գյուղացիները վարկի տոկոսադրույքները ամսեկան կմուծեն տարեկան 14 տոկոսի չափով, որից հետո պետությունը վարկառուի հաշվին կփոխանցի 4 կամ 6 տոկոս սուբսիդիան:  ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկի համար դիմող գյուղատնտեսական հաճախորդների վարկունակությունը գնահատում է գործող գյուղատնտեսական վարկերի գնահատման չափանիշներով: Վարկավորումը  հիմնականում կատարվում է գրավադրմամբ եւ երրորդ անձի երաշխավորությամբ:  Գյուղատնտեսական վարկերի դեպքում որպես գրավ ընդունվում է գյուղտեխնիկա, ավտոմեքենա եւ անշարժ գույք:  
 ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի կառավարիչ Անդրանիկ Հակոբյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի մասնաճյուղերում վարկավորվել են 455 գյուղացիական տնտեսություն, վարկավորման ընդհանուր արժեքը կազմել է 316 միլիոն ՀՀ դրամ: Վարկավորման ծրագրից օգտվել են մարզի գրեթե բոլոր համայնքները:
 Ինչպես տեղեկացանք ՙԱրդշինինվեստ՚ բանկի գլխամասի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանից ՝ ՙԱրդշինինվեստը՚ առաջին բանկն է եղել, որը ստորագրել է գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի տրամադրման պայմանագրի տակ: Բանկի Գեղարքունիքի մասնաճյուղերում մայիսի 15-ի դրությամբ սուբսիդավորվող վարկեր ստանալու համար գրանցվել է 210 գյուղացիական տնտեսություն, նրանցից 11 դիմորդների վարկավորումը գտնվում է մշակման փուլում, իսկ վարկավորման ընդհանուր գումարը կազմում է 8 միլիոն դրամ: 
 ՙՀայէկոնոմ՚ բանկի Սեւանի մասնաճյուղի կառավարիչ Արշալույս Գալստյանի տվյալներով՝ Սեւանի մասնաճյուղում չեն տրամադրվել սուբսիդավորվող վարկեր, գործընթացը  դեռեւս գտնվում  է ուսումնասիրման փուլում:
 ՙԿոնվերս՚ բանկի Սեւանի մասնաճյուղի կառավարիչ Ս. Մինասյանից տեղեկացանք, որ շուրջ 30 քաղաքացի դիմել է իրենց բանկ՝ գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկեր ստանալու նպատակով: ՙԿոնվերս՚ բանկի Սեւանի մասնաճյուղը սպասարկել է 3 գյուղացիական տնտեսության՝ տրամադրելով ընդհանուրը 2.5 միլիոն դրամի վարկ: Ըստ Ս. Մինասյանի՝ մինչեւ մայիս ամսվա վերջ գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկեր կտրամադրվեն եւս 15 գյուղացիական տնտեսության:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More