ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 15 декабря 2011 г.

ԵՐԵՔ ՄԱՀ` ԳԱՎԱՌԻ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Այսօր ժամը 14-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնում ահազանգ է ստացվել դեկտեմբերի 15-ին` ժամը 14:00-ի սահմաններում, որ առայժմ անհայտ հանգամանքներում հարեւանների կողմից Շանոյանների բնակարանում հայտնաբերվել են 1971 թվականին ծնված Գրիշա Շանոյանի, նրա կնոջ` 1990 թվականին ծնված Նաիրա Գեւորգյանի եւ մեկ ու կես տարեկան Հռիփսիմե Շանոյանի մարմինները: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները: «Գավառի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանի խոսքով` դիերը տեղափոխվել են դիահերձարան եւ ընթանում են դիահերձման աշխատանքներ, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչի արդյունքում է վրա հասել դժբախտությունը: Նշվում է նաեւ, դժբախտությունը տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսքի արդյունքում: Մանրամասները ճշտվում են:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More