ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 17 июня 2011 г.

Հայոց պետական խորհրդանիշերի տոնին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք է անցկացվում Գեղարքունիքի մարզկենտրոնում

Հայոց մեծ արժեքների եւ պետականության ազդեցիկ ուժի խորհուրդն իրենց մեջ ամփոփող պետական խորհրդանիշերի  տոնին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք  անցկացվեց Գեղարքունիքի մարզկենտրոնում: Միջոցառումների ազդակը տրվեց հունիսի 15-ին, Գեղարքունիքի մարզային եւ Գավառի քաղաքային գրադարաններում, իսկ այսօր ճշմարիտ արժեքների, նրանց գնահատման ու պահպանման  գործին նվիրված միջոցառում կազմակերպեց  Գավառի երկրագիտական թանգարանը:

 Միջոցառմանը  ներկա էին  Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, մարզային եւ քաղաքային գրադարանների կոլեկտիվները:
 Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանն իր բացման խոսքում ողջունեց պետականորեն հունիսի 15-ը որպես Հայոց պետական խորհրդանիշերի տոն հռչակելու փաստը:
 Թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանն իր զեկույցում առավել մանրամասն անդրադարձավ Հայոց դրոշի, օրհներգի, զինանշանի ստեղծմանն ու վերջիններիս անցած դժվարին ընթացքին` Հայաստանի առաջին Հանրապետությունից  մինչեւ մեր օրերը: Հիշվեցին բոլոր այն մեծերը, որոնց ջանքերով վերականգնվեց Հայաստանի անկախությունն ու ստեղծվեցին խորհրդանիշերը:
 Հնչեց ՀՀ օրհներգը եւ ներկաները հոտնկայս, բարձրաձայն երգեցին այն: Իսկ Սարուխան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի սան Սրբուհին իր ՙԿիլիկիա՚ եւ ՙՀայաստան աշխարհ՚ երգերով հուզեց ներկաներին:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More