ՙԱրսենալ՚ պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի կողմից Հայաստանի ՙԴինամո՚ մարզադաշտում ՀՀ անկախության 20 ամյակին եւ Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակին նվիրված Քիք-բոքսինգի հանրապետական հուշամրցաշարում Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ, 8-ամյա Վաղարշակ Բադալյանը 25 կիլոգրամ քաշային կարգում արժանացավ 1-ին մրացանակի եւ պարգեւատրվեց պատվոգրով ու մեդալով:
Հուշամրցաշարն անցկացվեց ՙԱրսենալ՚ պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի նախագահ Վ. Աբգարյանի եւ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գ. Հայրապետյանի ղեկավարությամբ: Մասնակցում էին շուրջ 270-300 մարզիկներ ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից:
Դպրոցին զուգահեռ Վաղարշակը հաճախում է Ակունքի քիք-բոքսինգի մարզադպրոց: Նրա մարզիչը ՙԱրսենալ՚ պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի փոխնախագահ Վարդան Մովսիսյանն է: Վահեի հետ աշխատում են նաեւ Վահան, Վահրամ Մովսիսյանները եւ Արմեն Բուդոյանը:
Այս հաղթանակը 8-ամյա տղայի առաջին հաղթանակն էր, որին հաջորդեցին կրկին Հայաստանի ՙԴինամո՚ մարզադաշտում փետրվարի 3-6-ն ընկած ժամանակահատվածում անցկացված Քիք-բոքսինգի մրցումները, որը նվիրված էր Հայոց բանակի 20 ամյակին: Այս մրցումներում ուր Վաղարշակը կրկին նվաճեց առաջին տեղը իր քաշային կարգում:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий