ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 3 февраля 2012 г.

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՁԻԱՎՈՐԸ` ԳԱՎԱՌՈՒՄ


Սուրբ Սարգսի տոնը Գավառ քաղաքում այսօր նշվեց յուրովի:
 Սուրս Սարգսի տոնին ընդառաջ` կեսօրին Գավառ քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում շրջում էր սպիտակ ձիավոր` կարմիր թիկնոցով ու սաղավարտով եւ անցորդ երիտասարդներին աղի բլիթներ բաժանում:
աղի բլիթները
 Գաղափարի հեղինակը Գեղարքունյաց թեմի երիտասարդներն էին, ովքեր պատվիրել էին 300 աղի բլիթ: Ֆինանսական աջակցությունը ապահովել էր Գեղարքունյաց թեմը:
 Ինչպես տեղեկացանք Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից` աղի բլիթները գտել էին իրենց հասցեատերերին շատ կարճ ժամանակում` բավարարելով երիտասարդների քիչ մասին:
 Երիտասարդաց թեմի անդամ Աննա Վարդանյանը նշեց, որ գաղափարը կյանքի կոչելիս իրենց չէին պատկերացրել, որ Սուրբ Սարգսից աղի բլիթներ ստանալ ցանկացողների թիվն այդքան մեծ կլինի:
 Եկեցեղու թեմից տեղեկացանք նաեւ, որ վաղը կտրվի երիտասարդների օրհնության կարգ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More