ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 29 апреля 2012 г.

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԴՐՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ


Գավառի պետական համալսարանի  բնագիտական ֆակուլտետի եւ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները դեկան  Համլետ Ղաջոյանի գլխավորությամբ ապրիլի 28-ին ուղեւորվեցին Ծիծեռնակաբերդ` մասնակցելու  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ դրված ծաղիկների վերամշակման աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրեց Գավառի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Պապին Մուրադյանը, ուսանողները մշակել են ծաղիկները` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այգու համար պարարտանյութ ստանալու նպատակով, իսկ ծաղկի թերթիկները հատուկ պայմաններում չորանալուց հետո վերածվում են վերամշակված թղթի` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին ուղղված շնորհակալագրերի և հուշաթերթիկների համար:
Ուսանողները հանդիպեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին: Դեմոյանը ողջունեց ԳՊՀ ուսանողների նախաձեռնությունը և հանդես եկավ համալսարանում ցեղասպանության վերաբերյալ դասախոսություններ կարդալու և շարժական ցուցադրություն կազմակերպելու առաջարկով: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More