ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 29 апреля 2012 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ


 Գեղարքունիքի մարզի 2012 թվականի շախմատի առաջնության մարզային փուլն անցկացվեց ապրիլի 27-ին` Գավառ քաղաքի «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում»: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, առաջնությունն անցկացվեց երկու փուլով՝ տարածքային եւ մարզային: Առաջնությանը մասնակցեց տարբեր տարիքի եւ սեռի շուրջ 80 շախմատիստ: Մարզային փուլին մասնակցեց տարածքային փուլում հաղթած 22  շախմատիստ: Մարզային փուլն անցկացվեց շվեյցարական մրցակարգով: Անցկացվեց 7 խաղափուլ: Մարզային փուլի գլխավոր մրցավարն էր  ՀՀ Գեղարքունիքի մարզում Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Ծավալված համառ եւ անզիջում պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Ճամբարակ քաղաքի բնակիչ Գարիկ Հակոբի Մարտիրոսյանը: Համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին սեւանցիներ Աշոտ Վարդանյանը եւ Արմեն  Վարդանյանը: Հետաքրքիր խաղով աչքի ընկավ 4-րդ տեղը գրաված Մարտունի քաղաքի ներկայացուցիչ Գրիգոր Սուվարյանը: 1-ին եւ 2-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք նվաճեցին՝ մասնակցելու մայիսի 15-26-ը Ջերմուկում կայանալիք շախմատի Հայաստանի Հանրապետության կիսաեզրափակիչ մրցաշարին: Մասնակիցները պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հավաստագրերով, իսկ 1-ին երեք տեղերը գրաված մասնակիցները՝  հավաստագրերով, մեդալներով եւ նվերներով: 
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More