ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 29 апреля 2012 г.

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐԻ ՓԱՌԱՏՈՆ` ԳԱՎԱՌՈՒՄ

Գավառի արվեստի դպրոցի դահլիճում ապրիլի 27-ին  անցկացվեց երգ ու պարի փառատոն: Ինչպես հաղորդում է <<Գեղամա աշխարհը>>, Գավառի արվեստի դպրոցը հյուրընկալել էր Մոսկվայի մանկապատանեկան եւ թիվ 264 կրթության կենտրոնների սաներին, ովքեր արվեստի դպրոցում սովորող աշակերտների հետ համատեղ հանդես եկան համերգային ծրագրով: Փառատոնի անցկացման մտահղացումը արմատներով Թիֆլիսի հայտնի Մանթաշովների տոհմից սերող, դաշնակահար Վարվարա Մանթաշյանինն էր: Նա շուրջ 10 տարի ղեկավարել է Գավառի արվեստի դպրոցը, իսկ այսօր աշխատում է Մոսկվայում եւ կրկին կրթում մատաղ սերնդին: <<Փառատոնի անցկացման նպատակը մեկն է, որ իմ աշակերտները գան Հայաստան, ծանոթանան մեր մշակույթին, ազգային արժեքներին եւ ըստ արժանվույն գնահատեն այն: Պետք է տեսնեն, թե բազում դժվարությունների միջով անցնելով, ինչեր է կերտել հայ ժողովուրդը», -ասում է ընկեր Մանթաշյանը, կամ Վարյա Ալեքսանդրովնան, ինչպես նրան կոչում են, եւ հույս հայտնում, որ այս փառատոնը կարող է ռուս բարերարների միջոցներով նոր ճանապարհներ ու դռներ բացել  մեր արվեստի դպրոցի երեխաների համար: Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված էր 17 ներկայացուցիչ, իսկ փառատոնին մասնակցում էր 8 սան: Միջոցառման ծրագիրը հագեցած էր ինչպես ռուս, այնպես էլ հայ նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններով, հայկական, հունգարական, վրացական պարերի կատարումներով: Ներկաներին հատկապես հուզեցին Ալեսյա Չերնովայի եւ Եկատերինա Ֆեոդորովայի մաքուր հայերենով կատարումները: Իսկ հյուրերին հիացրեցին Գավառի արվեստի դպրոցի երեխաների ազգային պարերը:



ՙԱյստեղի ժողովուրդը շատ հյուրասեր ու անկեղծ է: Մենք ելույթ ունեցանք Սարդարապատում եւ այս մի քանի օրում ծանոթացանք Հայաստան աշխարհի հետ…՚ Իրենց տպավորություններով մեզ հետ կիսվեցին պատվիրակության անդամները: Իսկ տիկին Մանթաշյանն հավելեց, որ ի դեմս տնօրեն Քրիստինե Բադեյանի` արվեստի դպրոցը հուսալի ձեռքերում է:
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից փառատոնի մասնակիցներին ու կազմակերպիչներին հանձնվեցին պատվոգրեր ու նվերներ:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More