ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

Ո՛վ գեղեցկիրան աղջիկ նաիրյան

Օր էր արարման եւ ոչ առաջին:
Թռչում էր Ոգին, Ոգին հրածին,
Երկնքում անծայր, աշխարհում արար,
Փնտրում անդադար՝
Թե ու՞մ վստահեր,
Ո՞ր լեռան լանջին,
Ո՞ր դաշտի միջին՝,
Ու՞ր հանգրվաներ,
Ո՞վ պիտի լիներ արդյոք իրեն տեր՝
Ինքն էլ չգիտեր:
Երկինքը՝ մթնած, ամենքը՝ քնած©©©
Եվ փչում էր հողմ, ամեն տեղ՝ չորս կողմ
Մութ էր անհագուրդ, մութ՝ անվերջ ու խիստ,
Թռչում էր Ոգին, թռչում անհանգիստ.
Ինքն էլ չգիտեր՝
Խավարն ու՞ր վաներ, ու՞ր հանգրվաներ:
Եվ… հեռվում հանկարծ նկատեց մի կայծ,
Ճախրեց ու ճախրեց… տեսավ զարմացած`
Մի հսկա լեռան հովանու ներքո
ՙԸնդ եղեգան փող հուր, բոց ելաներ՚:
Հերարձակ կանայք, կիպ կպած իրար,
Հրե ցոլքի շուրջ բռնել են շուրջպար:
Ոչ մի տեսակ հողմ եւ ոչ մի խավար
Չեն կարող խլել ու դարձնել խավար
Այնքան հեզանազ
Եվ արիապար շարժումն իրանի,
Հոգու հրեղեն բո~ցը ծիրանի:
Ոգին զարմացած տեսավ արարում,
Ցնծա՛ց, սավառնե՛ց©©©
Մեղմ հանգրվանեց հայոց աշխարհում,
Հայոց տիկնանց մեջ:
Հովհաննես Միրիբյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More