Այսօր Գավառում կազմակերպվել էր երթ` ըննդեմ կանանց դեմ բռնության: Երթն իրականացվեց Գավառ քաղաքի սկզբնական փողոցից` ձգվելով մինչեւ քաղաքի կենտրոնական հրապարակ: Երթը կազմակերպել էր Կանանց Իրավունքների Կենտրոն ՀԿ Գավառի մասնաճյուղի ջանքերով: Երթին մասնակցում էին ուսանողներ, ՀԿ կամավորներ եւ կազմակերպության գրասենյակի աշխատակիցներ: Երթի մասնակիցները ճերմակ ժապավեններով, կոչերով ու պաստառներով քայլեցին, փուչիկներ բաժանեցին անցորդներին: Անցորդները, անկախ սեռից, կպչուն թերթիկների վրա գրեցին <<ոչ>> եւ փակցրեցին ճերմակ ծառին:
Ինչպես տեղեկացրեց ԿԻԿ Գավառի գրասենյակի իրավաբան Կարինե Մոմչյանը` իրենց կազմակերպությունը նմանատիպ ձեռնարկներով փորձում եմ պաշտպանել կանանց իրավունքները, աջակցել նրանց տարբեր հարցերում:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий