ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 24 ноября 2011 г.

ԳԱՎԱՌԻ ԵՐԵԿՆ ՈՒ ԱՅՍՕՐԸ


Նոյեմբերի 22-ին Գավառ քաղաքի  Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվեց Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 15-րդ տարեդարձին  նվիրված <<Գավառի երեկն ու այսօրը>> խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել էր ՀՀ ազգային արխիվի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի եւ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի համատեղ ջանքերի շնորհիվ: Հայաստանի ազգային արխիվի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի տնօրեն Ալվարդ Ալմոյանը բացման խոսքում նշեց, որ ցուցահանդեսում հանրությանն է ներկայացվել Գավառի պատմության խոր ակունքները վերհանող, 1830 թվականից մինչեւ մեր օրերին վերաբերող 40 արժեքավոր փաստաթուղթ, որից 5-ը բերվել է Հայաստանի ազգային արխիվից:
 Փաստաթղթերը ցուցասրահներում ներկայացվեցին թանգարանի եզակի նմուշների հետ համեմված, որոնք խոսում էին մեր անցյալի, մեր նախնիների թողած ժառանգության մասին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Սոս Մարուքյանը, Հայաստանի ազգային արխիվի կազմակերպական-վելուծական բաժնի վարիչ Սամվել Ամալյանը, ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանից, պետական ու նախկին պաշտոնյաներ,  տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ԶԼՄ, ՀԿ ներկայացուցիչներ եւ մշակույթը սիրող ու գնահատող  անձիք:
 Ցուցահանդեսի այցելուների հետաքրքրասիրությունը բավարարվեց թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանի հանգամանալից վերլուծությամբ:
Նման նախաձեռնությունը Գավառի արխիվագիտության պատմության մեջ առաջինն էր:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More