ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 24 ноября 2011 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ


Գեղարքունիքի մարզի հինգ տարածաշրջանների հանրակրթական, միջնակարգ եւ ավագ դպրոցներում նոյեմբերի 15-22-ն անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 6-րդ օլիմպիադայի' Գեղարքունիքի մարզի տարածքային փուլի մրցումները: Դպրոցական 6-րդ օլիմպիադային մասնակցեցին Գավառի տարածաշրջանի 23, Սեւանի տարածաշրջանի 18, Մարտունու տարածաշրջանի 27, Վարդենիսի տարածաշրջանի 32 եւ Ճամբարակի տարածաշրջանի 16 դպրոցներ: Օլիմպիադայի տարածաշրջանային փուլում հաղթեցին Գավառի N4 հիմնական, Լճաշենի միջնակարգ, Վարդենիսի N1 միջնակարգ , Ճամբարակի N1 միջնակարգ դպրոցների եւ Վարդենիկի կրթահամալիրի թիմերը:
Դպրոցական շախմատի օլիմպիադայի գլխավոր մրցավար Սամվել Մարգարյանը «Գեղամա աշխարհ»-ի թղթակցի  զրույցում կարեւորեց, որ Գեղարքունիքի մարզում դպրոցականները մեծ լրջությամբ են զբաղվում շախմատով, շախմատի ուսուցիչներն էլ սիրով են դպրոցականների առջեւ բացում արքայական խաղի գաղտնիքներն ու լուծումները:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More