ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ՊԱՐԻ ՈՒ ԵՐԳԻ ՄՈՒՍԱՆԵՐԸ


Ձորագյուղում 1980 թվականից գործում է ՙՄշո հավքեր՚ երգի-պարի ժողովրդական անսամբլը: Երեք տասնամյակ շարունակ նրա անդամներն ամենատարբեր բեմերից հնչեցնում են հայ երգը, ցուցադրում հայկական պարի կայտառ ելեւէջները: Նրանց ոգեշնչողը 60-ամյա   Խաչիկ Սողոյանն է, ով արվեստի մշակի տքնաջան համառությամբ ի մի է հավաքում մեր նախնիների թողած երգ ու պարի եւ բացառիկ մեղեդու փշուրները եւ պահ տալիս գալիքներին: Եվ մի քիչ էլ անսովոր ու դժվար է հավատալ, որ  ոգեշնչված այդ  ձորագյուղցիները շատ վաղուցվա պապ-տատեր են, ովքեր, հազար ու մի տնային հոգսեր ունենալով հանդերձ, երիտասարդական ավյունով շարունակում են բեմ բարձրանալ, նվագել, երգել ու պարել: Հենց նրանք են կենդանի ոգիները մեր հողի, մեր ժողովրդի ու երկրի փառքը վերակենդանացնող-վերակերտողները՝ ամուսիններ, 75 տարեկան Գառնիկ Կիրակոսյանը եւ նրա  կին, 72 տարեկան  Թերեզա Կիրակոսյանը, 84 տարեկան Ֆլորա Պետրոսյանը, 78 տարեկան  Յուրդաբեկ Սահրադյանը, 75 տարեկան Զառ Մուրադյանը, 60 տարեկան Սեդա Սողոյանը, 55 տարեկան Նվեր Գրիգորյանը, 55 տարեկան Գագիկ Դավթյանը, 62 տարեկան Սուրեն Շամասուրյանը, 50 տարեկան Գայանե Մուրադյանը, դհոլչի Կարգանով Հակոբյանը, նվագակցող Յուրիկ Հակոբյանը, մեներգիչ Գուրգեն Գրիգորյանը: 
 Նրանք Ալաշկերտ աշխարհի ավանդական երգն ու պարը հնչեցրել են նաեւ մայրաքաղաքի բեմերից՝ արժանանալով հանդիսատեսների հիացմունքին ու ծափահարություններին, ՙՀայրիկ Մուրադյանի անվան դափնեկրի՚ կոչմանը: Երեք տասնամյակ շարունակ նրանք այս երգերն հնչեցրել եւ պարերը ցուցադրել են Ձորագյուղի եւ հարակից բնակավայրերի հարսանիքներում՝ գեղագիտական անկրկնելի հաճույք պատճառելով մարդկանց  ու արվեստի բարձր  ճաշակ սերմանելով շրջապատում : Իսկ այսօր Ձորագյուղի յոթ տասնյակից ավելի մանուկներ ու պատանիներ  Խաչիկ Սողոյանի մոտ երգ ու պար են սովորում, որ վաղը քայլեն իրենց  հռչակավոր պապերի ու տատերի ճանապարհով՝ անմեռ պահելով Հայ մշակույթը, միտքն ու ոգին: Ձորագյուղցի երեխաներին Ալաշկերտի պարերի գաղտնիքներն է ուսուցանում նաեւ ՙՄարաթուկ՚ անսամբլի պարող Ռաֆիկ Հակոբյանը: Իսկ երգի ու պարի Ձորագյուղի երբեմնի մուսաներին ընկալելու, նրանց մեծությունն ու խորությունը հասկանալու համար հարկավոր է կյանքում գոնե մեկ անգամ տեսնել ու լսել նրանց, որից հետո աշխարհը մարդու աչքին կդառնա ավելի սիրելի, ավելի հրաշք ու ձգող...
 Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More