ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ԿԱՌՈՒՑՈՂ ՁԵՌՔԵՐԸ


 Հուլիսի յոթից Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում մեկնարկել են կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Ձորագյուղի համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը՝ տեղական բյուջեի միջոցներից ներդրված 30 միլիոն դրամի հաշվին կատարվում է 700 մետր երկարությամբ եւ 4500 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում, որով եւ ավարտվում է  5 կիլոմետր  երկարություն ունեցող կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որն իրականացվել է վերջին տարիների ընթացքում, զարգացման ամենատարբեր ծրագրերով: Շինարարական աշխատանքներն իրականացնում  է ՙԳավառի ՃՇՇ՚ ԲԲԸ-ն: 3 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման խողովակներ կտեղադրվեն կենտրոնական ճանապարհի եզրերին: Այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 11 միլիոն դրամ: Կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ավարտից  հետո հաջորդ կարեւոր քայլը կլինի դեպի Շողագավանք եւ Մասրուց Անապատ պատմաճարտարապետական հուշարձաններ տանող ճանապարհների ասֆալտապատումը, որը ծրագրված է իրականացնել 2012 թվականի ընթացքում: Այս օրերին Ձորագյուղում ընթանում են նաեւ ՙՎանքի՚  եւ ՙԲերվեր՚ կոչվող թաղամասերի, ինչպես նաեւ դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, խճապատման ու նորոգման աշխատանքներ: Գյուղի նախրագնաների երկու ճանապարհները, որ սկիզբ են առնում վերոնշյալ թաղամասերից, արդեն դառնում են անցանելի եւ բարեկարգ՝ հեշտացնելով գյուղացիների գործը հատկապես խոտի բերքահավաքի ընթացքում, որը բարձրադիր գոտիներում արդեն սկսվում է: Ընդհանուր առմամբ նորոգված համայնքային եւ դաշտամիջյան ճանապարհները կկազմեն մոտ 10 կիլոմետր: ՙԲերվեր՚ թաղամասի եւ դրան հարող դաշտամիջյան ճանապարհի նորոգումը 1 կիլոմետր երկարությամբ իրականացվում է ձորագյուղցի գործարար Արմեն Ավետիքի Ավետիսյանի բարերարությամբ:
 Հուլիսի առաջին օրերից Ձորագյուղում համատարած սկսվել է նաեւ ոռոգման շրջանը: Ջրարբիացվում են ինչպես հացահատիկային, այնպես էլ բանջարբոստանային  մշակաբույսերը: Ինքնահոս եւ մղման եղանակներով մատակարավող ջուրը բավարար է՝ ոռոգումն անխափան կազմակերպելու եւ  երաշտի դեմ պայքարելու համար:  Խոտի բերքահավաքը սկսվել է ցածրադիր գոտիներում:
 Այս օրերին ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներով վերանորոգվում է Ձորագյուղ համայնքի մանկապարտեզի շենքը:  Վերանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 400 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում  է  ՙՀայք-41՚ ԲԲԸ-ն: 
Կառուցման եւ շահագործման պահից մինչ այժմ  երբեւէ չվերանորոգված Ձորագյուղի մանկապարտեզում այսօր փոխվում են երեք մասնաշենքերի տանիքները, երկու մասնաշենքերի դռներն ու պատուհանները, կատարվում են նաեւ ներքին հարդարման աշխատանքներ:
 Վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսի 10-ից եւ կավարվեն մինչեւ նոյեմբերի մեկը: Հիմնանորոգումից հետո 120 երեխաների համար շուրջտարյա գործող մանկապարտեզը, ինչպես հավաստում է համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը, կաշխատի առանց ծնողական վճարների՝ բացառապես ֆինանսավորվելով համայնքապետարանի բյուջեից: 2010 թվականին Ձորագյուղում ծնվել է 66, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում՝ 40 երեխա: Քաղաքացիներին տրվել է ճարտարապետահատակագծային 4 առաջադրանք:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More